Տնտեսություն - Ձկնաբուծությունը Հայաստանի հեռանկարային ճյուղeրից է. գյուղնախարար

«Ձկնաբուծությունը հանդիսանում է հանրապետության ագրոպարենային ոլորտի առաջատար ճյուղերից մեկը` կարևորելով ոլորտի զարգացումը ինչպես երկրի պարենային անվտանգության ապահովման, այնպես էլ գյուղատնտեսական ծագման արտադրատեսակների արտաքին ապրանքաշրջանառության բարելավման տեսանկյունից»,-այս մասին նշել է ՀՀ գյուղատնեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ այսօր Երևանում մեկնարկած «ԱՀԿ. մուտք դեպի շուկա և ձկնաբուծության բնագավառում առևտրին առնչվող խնդիրներ›› խորագրով աշխատաժողովի ժամանակ:

ԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ աշխատաժողովին մասնակցել են նաև «Եվրոֆիշ» միջազգային կազմակերպության տնօրեն Աինա Աֆանասևան, ներկայացուցիչներ շուրջ 20 եվրոպական երկրներից: 

«Ձկնաբուծությունը Հայաստանի համար հեռանկարային ճյուղ է և ունի զարգացման մեծ ներուժ, որի լիարժեք օգտագործումը հնարավոր է միջազգային առաջատար կազմակերպությունների հետ համագործակցու­թյան, զարգացած երկրների պրակտիկայում առկա արդիական ռեսուրսախնայող և արդյունավետ տեխնոլոգիաների աստիճանական ներդրման, միջազգային չափանիշներին բավարարող արտադրանքի ստեղծման և ձկնամթերքի արտահանման ավելացման միջոցով»,- իր խոսքում ընդգծել է նախարարը: 

Նախարարի խոսքով` վերջին տարիներին իրականացված քաղաքականության, մասնավորա­պես արտահանմանն ուղղված պետական աջակցության արդյունքում էականորեն ավելացել են ձկան արտադրության և արտահանման ծավալները:

Ձկնաբուծությունից ստացվող համախառն արտադրանքի արժեքը կազմել է 28.7 մլրդ դրամ, որը գերազանցել է 2013 թվականի մակարդակը 24.6 %-ով: 2011-2014թթ. ընթացքում ձկան արտադրությունն ավելացել է ավելի քան 2.0 անգամ: Էականորեն ընդլայնվել է արտահանման ծավալը, այն 2014 թվականին կազմել է 2706 տոննա` 2011 թվականի 1600 տոննայի դիմաց:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ