Մշակույթ - Հունիսի 15-ին մահացավ ռուսական էստրադայի աստղ Ժաննա Ֆրիսկեն

Հունիսի 15-ին  մահացավ ռուսական էստրադայի աստղ Ժաննա Ֆրիսկեն, ով երկար ժամանակ  պայքարում էր գլխուղեղի քաղցկեղի դեմ: Նրա մահից երկու օր առաջ  Ժաննայի ամուսինը մեկնել էր հանգստի, սակայն կնոջ մահվան լուրը կսելուց հետո իր ֆեյբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը.

«Մենք միշտ կրկնում էինք` երջանկությունը լռություն է սիրում: Ես մնում եմ հավատարիմ այդ խոսքերին, քանի որ Ժաննան ինձ համար կմնա բացարձակ մաքուր ու անկրկնելի երջանկություն: Մենք չենք հանձնվել և պայքարում էինք հաղթելու համար: Ասում են` 2 տարին նման իրավիճակում շատ-շատ էր: Բայց, իհարկե, մեզ համար քիչ էր: Ես վստահ գիտեմ, որ մենք չէինք կարող այդ ամենն անել առանց Ձեզ: Ցանկանում եմ յուրաքանչյուրիդ շնորհակալություն հայտնել. ով գումար է նվիրաբերել Ժաննայի բուժման համար, աղոթել է նրա համար կամ ուղղակի մտածել նրա մասին, ցանկացել ուժ ու երջանկություն: Ցանկանում եմ, որ իմանաք` այս երկու տարին, մեծ մասամբ ձեր շնորհիվ էր: Շնորհակալություն: Ցանկանում եմ երջանկություն Ձեզ, ձեր հարազատներին: Առաջիկայում կցանկանայի կենտրոնանալ նրանց առողջության վրա, ովքեր ինչպես մենք, չեն հանձնվում, պայքարում են առողջության ու կյանքի համար», -գրել է Ժաննայի ամուսին Դմիտրի Շեպելևը: 



 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ