«Տեսակետ» մամուլի ակումբ - Հայկական խորհրդանիշների թերությունները

Հունիսի 15-ին, «Տեսակետ» մամուլի ակումբը հյուրընկալել էր Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը և նկարիչ, գրաֆիկ դիզայներ Հարություն Սամուելյանին: Լրագրողների հետ հանդիպման թեման էր՝ ՀՀ պետական խորհրդանիշների հանրահռչակման խնդիրները և առաջարկվող ճշտումները:

Ասուլիսի մանրամասները ներկայացնում ենք մեր գործընկերների մեկնաբանմամբ:

 

Armradio.am

 

Կարեն Աղամյան.«Մեր խորհրդանիշերը բազմաթիվ թերություններ ունեն»

 

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեր խորհրդանիշները բազմաթիվ թերություններ ունեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  նշել են Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը եւ գրաֆիկ-դիզայներ Հարություն Սամուելյանը՝ անդրադառնալով ՀՀ պետական խորհրդանիշների  խնդիրներին: Նրանք տեղեկացրել են, որ դեռ 2011 թվականին մշակույթի նախարարության կազմում ստեղծվել է հանձնաժողով այդ առնչությամբ, որը գործել է մեկ ամիս, ներկայացրել իր եզրակացությունները եւ նկատառումները: Այդ ուղղությամբ արձագանք առայժմ չկա:

 

Մանրամասները՝ http://www.armradio.am/hy/2015/06/15/%D5%AF%D5%A1%D6%80%D5%A5%D5%B6-%D5%A1%D5%B2%D5%A1%D5%B4%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A5%D6%80-%D5%AD%D5%B8%D6%80%D5%B0%D6%80%D5%A4%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B7%D5%A5%D6%80%D5%A8-%D5%A2%D5%A1%D5%A6/

Հուլիսի 22-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Թեման՝ «Վերջին զարգացումները Սիրիայում և նրա շուրջ, քրդական խնդիր, այս ամենի ազդեցությունը Հայաստանի վրա, հարակից հարցեր»։

Հուլիսի 19-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանի Քրդական ազգային խորհրդի նախագահ Կնյազ Հասանովը, «Քուրդիստան» կոմիտեի նախագահ Սլո Դրբոյանը և Հայաստանի քուրդ կանանց խորհրդի անդամ Լիանա Մհոյանը: Թեման՝ «1. Թուրքական պետության հարձակումներն ու ռմբակոծություններն Իրաքյան Քուրդիստանի բնակչության շրջանում: Զոհվում են անմեղ բնակիչներ: Թուրքական պետությունը քրդերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացնում: 2. Քրդական համայնքի վիճակը Հայաստանում»։

 

Ժամը 13.00 հյուրերն են Արմավիր քաղաքի Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի ծնողկոմիտեի նախագահ Հայաստան Հակոբյանը, ծնողկոմիտեի նախագահներ Քնքուշ Սերոբյանը և Էվելինա Բաբայանը: Թեման՝ «Արմավիրցիները փորձում են պաշտպանել մարզպետի կողմից ցույցի կազմակերպիչ որակված՝ դպրոցի ծնողկոմիտեի նախագահին (որին պատրաստվում են պատասխանատվության ենթարկել), և բացառել մարզպետի ուղղորդումը տնօրենի առաջիկա ընտրություններին»:

 

Հուլիսի 18-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտները: Թեման՝ «Հայաստանում ֆրանսիական համալսարանը 2011 թվականից ապօրինի է տրամադրում հայկական պետական դիպլոմները, քանի որ չունի պետական հավատարմագրում։ Բացի այդ՝ համալսարանը իր շրջանավարտներին չի տրամադրում օրենքով սահմանված հայկական դիպլոմի ներդիրը (հավելվածը) և յուրաքանչյուր տարի ընդունում է ՀՀ օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին հակասող ներքին կարգ»։

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ