Տնտեսություն - Դրամի արժևորման պատճառը կրկին անհայտ է

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում եւ ընդհանրապես՝ արտարժույթի շուկայում դրամը կտրուկ արժևորվել է։ Եթե վերջին օրերին մեկ դոլարի գինը 482-484 դրամի միջակայքում էր, ապա երեկ մեկ դոլարը բորսայում արժեցել է ընդամենը 475.5 դրամ:

Մեկ օրվա ընթացքում կտրուկ արժևորվելու պատճառը պարզ կդառնա առաջիկայում: Սակայն դրամի փոխարժեքի վրա «փող աշխատելու» իդեալական տարբերակը կտրուկ տատանումներն են անկախ, թե որ ուղղությամբ են դրանք տեղի ունենում: Անցած տարվա դեկտեմբերին, երբ փոխարժեքը կտրուկ տատանվեց, մարդիկ դրանից մեծ օգուտներ քաղեցին, իսկ բնակչության մի ստվար հատված եկամուտներից զրկվեց:

Արժույթի միջազգային հիմնադրամը վերջերս հորդորեց ՀՀ կենտրոնական բանկին թույլ չտալ դրամի արժևորում և օգտվելով սեզոնային գործոններից շուկայից դոլար գնել և համալրել արտաքին պահուստները, որոնք հասել են նվազագույն մակարդակի: Բայց ինչպես ցույց են տալիս երեկվա իրադարձությունները, ԿԲ-ն նույնիսկ փորձ չի արել շուկայից էժան դոլար գնել ու համալրել իր իսկ կողմից վերջին ամիսներին փոշիացրած արտաքին պահուստները: Թերեւս, ոմանց համար շատ ձեռնտու է դրամի փոխարժեքի կտրուկ տատանումը»:

 

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ