Մամուլ - Էլցանցերում կատաստրոֆիկ վիճակ է. «Հրապարակ»

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ էլցանցերում վիճակն ուղղակի կատաստրոֆիկ է, և եթե իշխանությունները մոտակա ժամկետում չբարձրացնեն սակագինը, ապա Հայաստանը կանցնի հովհարային անջատումների՝ կրկին հայտնվելով «մութ ու ցուրտ» տարիների հորձանուտում, քանզի պարտքերն այնքան շատ են, որ համակարգի սպասարկումն ապահովել հնարավոր չէ: 

«Միևնույն ժամանակ, իշխանությունները լուրջ մտավախություն ունեն սոցիալական բունտից՝ սահմանադրական բարեփոխումների մեկնարկի շեմին, «բայց ուրիշ ճար չունեն, պիտի գնան թանկացման»,-տեղեկացրել է թերթի աղբյուրը:

«Ի դեպ, այս օրերին կրկին ակտիվացել է իշխանություններին «կոնկուրենտ» ճամբարը, որը Ռուսաստանում փորձում է ընդդեմ սահմանադրական բարեփոխումների լոբբինգ իրականացնել, հանդիպում փնտրել Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ, ավելին՝ լուրեր կան, որ այդ հանդիպումը կայացել է»,-գրել է թերթը:

 

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ