Պաշտոնական - Բակո Սահակյանը մայիսի 20-ին այցելել է Ֆրանսիա

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 20-ին Ֆրանսիայի Սենատում հանդիպում է ունեցել մի խումբ սենատորների հետ:

Հանդիպման ընթացքում նախագահը ներկայացրել է Արցախի պետականաշինությանը, ներքին և արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տեղեկություններ և պատասխանել ներկաների հարցերին: Այս մասին տեղեկացնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի գլխավոր վարչությունից:

Նախագահն ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտը կարևորում է Ֆրանսիայի հետ հարաբերությունների զարգացումը՝ այն դիտարկելով որպես բարեկամ երկիր և ժողովրդավարության բնօրրաններից մեկը, երկիր, որը Հայոց ցեղասպանությունից հետո դարձել է հարյուր հազարավոր հայերի երկրորդ հայրենիքը:

Նախագահը բարձր է գնահատել Ֆրանսիայի դերակատարությունը նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում: 

Հանդիպմանը ներկա էր նաև Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանը:
 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ