Մշակույթ - Ճապոնցիները հարգանքի տուրքը՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին

Այս տարի, առաջին անգամ, Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքի YMCA կենտրոնի երեխաները իրենց ձեռքերով պատրաստված լապտերները ուղարկել են Հայաստան՝ 1915 թ. Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Մայիսի 18-ին, Հիկարի կենտրոնի անդամները և բարեկամները, ինչպես նաև Երևանի YMCA-ի անդամները, ԳԱԿ-ի տնօրեն Լևոն Իգիթյանը, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան ներկայացուցիչների հետ միասին կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ անմար կրակին խոնարհելու Ճապոնիայից ուղարկված նկարազարդ լապտերները: Այնուհետև, կից այգում այդ լապտերները կհանձնվեն ջրին` համաձայն ճապոնական Բոնի՝ ննջեցյալների ոգեկոչման ծեսի:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ