Տնտեսություն - «Տոնուսից» խաբվածները ուրախանալու առիթ ունեն

Երգիչ, երգահան Արթուր Իսպիրյանը, ով նույնպես «Տոնուս» շինարակական ընկերության կողմից խաբված բնակիչների թվում  է TESAKET.info-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ Կառավարության և «Արցախբանկի» կողմից  բնակիչներին  ներկայացվել է համատեղ քննարկումների արդյունքում  մշակված մի ծրագիր, ըստ որի՝  բնակիչները սահմանված ժամկետներում  կստանան իրենց բնակարանները: Բնակարանները, սակայն կտրամադրվեն ոչ թե նախկինում պայմանավորված գնով, այլ՝ որոշակի լրավճարներ կատարելու դեպքում: Դավիթաշենի  2-րդ թաղամասի 44/4 շենքի բնակիչները պետք է յուրաքանչյուր քառակուսի մետրի համար 80 դոլար հավելավճար կատարեն, իսկ Փափազյան 118/1-ում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի բնակիչների հավելավճարը՝  150 դոլար է:

Շահառուները համաձայնե՞լ են լրացուցիչ գումար վճարել, քանի որ ներկայումս բնակարանների գինը բավականին նվազել է հարցին Ա.Իսպիրյանը պատախանեց.

«Մարդիկ ի՞նչ ճար ունեին չհամաձայնելու: Նույնիսկ մարդիկ կային, որ ուրախացել էին, որ այդպես խաբվել են: Եթե այս անգամ էլ խբեն մարդկանց, ուրեմն վատ երկրում ենք ապրում:»,- ասաց Ա. Իսպիրյանը:  

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ