Մշակույթ - Նոր կառուցված եկեղեցիների թիվը մոտենում է 100-ի, իսկ հները շարունակվում են քանդվել

Խնդիրն այն չէ, թե ինչու են նոր եկեղեցիներ կառուցում, ասում է Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, այլ հարց է ծագում, թե ինչու քայլեր չեն ձեռնարկվում, մեր մշակութային ժառանգությունները փրկելու համար:

«Մեր մշակութային ժառանգությունը գտնվում է ոչ բարվոք վիճակում: Եվ եթե մենք այնպիսի քաղաքականություն վարենք,  որ ներդրողները հասկանան դրա կարևորությունը, ապա գյուղում եղած մեծ արժեք ներկայացնող եկեղեցու կողքը նոր եկեղեցի չեն կառուցի, այլ կօգնեին պետությանը, որպեսզի հինը վերականգնվի»,- ասում է Մ. Մինասյանը:

Նրա խոսքով հին շինությունները վերականգնելու և դրանք կոնսերվացնելու համար պետական բյուջեից տրամադրվող գումարներն այնքան չնչին են, որ  լավ կլինի մասնավոր ներդրողներն իրենց գումարները ներդնեն հին եկեղեցիները կյանքի կոչելու համար:

«Օրինակ՝ Ավան թաղամասում կա չտեսնված միջնադարյան եկեղեցի, որը ոչ միայն անբարվոք վիճակում է գտնվում, այլև տեղանքը աղբի մեջ կորած է, իսկ բնակիչները տարածքի հանդեպ ոտնձգություններ են կատարում: Ուստի ճիշտ քաղաքականություն վարելու դեպքում մենք կկարողանանք ոչ միայն պահպանել մեր մշակութային ժառանգությունը, այլև այն փրկել ոտնձություններից»,- ասում է Մ. Մինասյանը:

  

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ