Տնտեսություն - Մայիսին ոռոգման ջուրը կմատակարարվի անհատույց

Ապրիլի 30-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, օրակարգը հաստատելու ժամանակ առաջարկվել է քննարկել նաև 2015թ. գարնանը ջրօգտագործողներին ոռոգման ջուր մատակարարելու հարցը: ՀՀ ՏԿ և ԱԻՆ հիդրոմետ ծառայության տվյալների համաձայն գետերի ջրահավաք ավազաններում առկա է բավական հաստ ձնաշերտ, ինչպես նաև հավանական է, որ գարնանը լինեն առատ տեղումներ և վարարումներ: Եվ քանի որ երկրի որոշ տարածաշրջաններում վեգետացիայից առաջ անհրաժեշտ է խոնավալիցք հաղորդել և իրականացնել աղակալած հողերի լվացում, գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում, որը հնարավորություն կտա ջրօգտագործողների 80 հազար հա հողատարածություններին ոռոգման ջուրը մատակարարել անհատույց: 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ