Տնտեսություն - Հայական արտադրության զիթապտուղ Տավուշի մարզից

Ապրիլի 22-ին ֆեյսբուքյան օգտատեր Վիգեն Հովհաննիսյանն իր էջում տեղեկություն էր տարածաել Հայաստանում ձիթապտղի արտադրություն հիմնելու մասին: Նա նաև առաջին արտադրական նմուշների նկարներն է տեղադրել էջում,, որոնք  դիտելիս անասելի ցանկություն է առաջանում ասելու՝ «Կեցցես Վիգեն Հովհաննիսյան»:

Ներկայացնում ենք  նրա ֆեյսբուքյան գրառումը.

«  «Ներշնչված Նոյի լեգենդով` մենք հավատում ենք, որ ձիթապտղի արտադրությունը մեծ ապագա և խորհրդանշական կարևորություն ունի Հայաստանի համար»

Վիգեն Հովհաննիսյան, գ. Բագրատաշեն, Տավուշի մարզ
Հայաստանում ձիթապտղի արտադրություն

Բագրատաշեն գյուղը դեռևս Խորհրդային Միության տարիներից հայտնի է իր բնակիչների ձեռնարկատիրական ոգով։ Սահմանակցելով Վրաստանին` բագրատաշենցիները տարիների ընթացքում զարգացրել են իրենց հմտությունները` ամբողջ Հայաստանում վաստակելով ձեռներեցի և վստահելի գործընկերների համբավը։ Բագրատաշենի վառ ներկայացուցիչներից է Վիգենը, ով մի շարք հաջողված բիզնես նախաձեռնությունների իրագործման փորձառություն է կուտակել (չրի արտադրություն, առևտուր)։

Վիգենի հերթական նախաձեռնությունը` ձիթապտղի արտադրությունը, իր համար հատուկ նշանակություն ունի։ Վիգենը հպարտությամբ է նշում, որ Բագրատաշենի ձիթապտուղը առանձնանում է իր համային հատկանիշներով և կարող է մրցել միջազգային ապրանքանիշերի հետ։ Բագրատաշենցիների համար ձիթապտուղն ամենօրյա սննդակարգի մի մաս է. յուրաքանչյուր օջախում ձեզ կհյուրասիրեն ընտանեկան բաղադրատոմսով պատրաստված վերամշակված ձիթապտուղ։ Վիգենը տխրությամբ է հիշում, որ Խորհրդային Միության անկումից հետո ձիթապտղի այգիների տարածքը զգալիորեն նվազել է։ Վիգենը նպատակ ունի վերականգնել ձիթապտղի արտադրության մակարդակը Բագրատաշենում` բարձրացնելով դրա ճանաչվածությունը Հայաստանում և անգամ դրանից դուրս»։

 

Ասվածին մնում է միայն ավելացնել՝ մենք քո կողքին ենք, հարգելի Վիգեն Հովհհանիսյան, քո գործով ուրախանում ենք և հպարտանում: 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ