Պաշտոնական - Պատվիրակությունները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մասնակցեցին Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը

Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ  ժամանեցին տարբեր երկրների աշխարհիկ ևև հոգևոր դասի պատվիրակություններ, ինչպես նաև ՀՀ -ում հավատարմագրված երկրների դեսպաններ: 

Նրանք սեղմելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի ձեռքը, և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակը լրացնելով անմոռուկ ծաղիկով:

Արտասահմանյան պատվիրակությունների մասնակցությամբ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցավ Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություն: 

Հիշեցնենք, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Հայաստանում են Ֆրանսիայի, Ռուսաստանի, Սերբիայի և Կիպրոսի նախագահները, ինչպես նաև բարձրաստիճան 60 պաշտոնական պատվիրակություններ տարբեր երկրներից։

 

Նախագահը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին ազգային տոնի առթիվ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ