Պաշտոնական - Ապրիլի 23-ին և 24-ին մայրաքաղաքի փակ և բաց փողոցները

Այսօր ՀՀ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը լրագրողներին մանրամասներ ներկայացրեց Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակնելում իրականացվող միջոցառումների ժամանակ փողոցային երթևեկության փոփոխությունների վերաբերյալ: Մասնավորապես՝ ապրիլի  23-ի երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու համերգ: Համերգի ընթացքում փակվելու են  Աբովյան  Նալբանդյան փողոցներից դեպի հրապարակ մուտքն ու ելքը: Հանրապետության հրապարակ մուտք լինելու է միայն Շահումյան հրապարակի կողմից՝ Վազգեն Սարգսյան փողոցից, սակայն ըստ փոխոստիկանապետի, եթե  մարդկանց հոսքը հրապարակ չափից ավելի լինի այն նույնպես կփակվի.

Նույն օրը Մայր աթոռ սուրբ Էջմիածնում տեղի է ունենալու նաև  սրբադասման արարողություն, որին մասնակցել ցանկացող քաղաքացիները կարող են Երևանի Բրազիլիայի հրապարակից ավտոբուսներով ուղեւորվել Էջմիածին և այնտեղից վերադառնալ մայրաքաղաք:

Ապրիլի 24-ի առավոտից փակ կլինի նաևՄարզահամերգային համալիրից դեպի Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհը: Այն կբացվի ժամը՝ 13.00-ից, իսկ մինչ այդ՝ տարածքում տեղի է ունենալու արարողակարգային միջոցառում:

Ամսի 24-ին Հանրապետության հրապարակը կիսով չափ փակ կլինի: Ամիրյանի փողոցի կողմից Տիգրան Մեծ հատվածը բաց կլինի՝ երեկոյան միջոցառման համար: Նույն օրը, ժամը 20.15-ին «Վերածնունդ» համերգ ակցիան է լինելու Հանրապետության հրապարակում, որի ավարտից հետո ջահերով երթ է լինելու դեպի Եղեռնի հուշահամալիր՝ Մարզահամերգային համալիրի հատվածով: Համերգից հետո փողոցները փակ չեն լինի: 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ