Մշակույթ - Սերժ Թանգյանի համերգային «արշավը»՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին է նվիրված

Ողջ աշխարհում հայտնի ռոք երաժիշտ, «Սիսթեմ օֆ ը դաուն»-ի մեներգիչ Սերժ Թանգյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «100 տարի» սիմֆոնիկ ստեղծագործության տեսահոլավակը: «Ներկայացնում եմ տեսանյութթը, որտեղ երևում են այն երաժիշտները, ովքեր օգնել են ձայնագրել այս թախծոտ երգը՝ հարգելու հայերի, հույների և ասորիների նկատմամաբ իրագործված  20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակը»,- գրել է Թանգյանը:

Հայտնի երաժիշտն արդեն սկսել է շրջագայությունների շարք, այն ներկակացնելու համար  Եվրոպական մի շարք երկրներում: Նախատեսվում է, որ վերջին հանգրվանը կլինի Հայաստանում: Ապրիլի 23-ին` ժամը 20:00-ին, խումբն առաջին անգամ ելույթ կունենա նաև Երևանում` Հանրապետության հրապարակում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ