Տնտեսություն - Կառավարությունը մերժեց Միքայել Մելքումյանի նախաձեռնությունը

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը մերժեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից ներկյացրած որոշ ապրանքատեսակների համար ԱԱՀ-ով հարկման համակարգը վերանայելու մասին օրենսդրական նախաձեռնությունը:

Պատգամավորն առաջարկում էր հացի, հացամթերքի, կաթի, կաթնամթերքի, մսի, մսամթերքի և ձվի օտարման գործարքների մասով նվազեցնել ԱԱՀ-ի դրույքաչափը` սահմանելով այն 15 տոկոս:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը, սակայն մերժման հիմքերը ներկայացնելիս  նշեց, որ առաջարկության ընդունումը գների նվազեցման չի հանգեցնի, քանի որ, ըստ նրա՝ նախագծի ընդունումից հետո հացը կհարկվի  15 տոկոս ԱԱՀ դրույքաչափով, որի դեպքում հացի գինը չի նվազի, քանի որ.

«Հացի արտադրության համար օգտագործվող ալյուրը, էլեկտրաէներգիան, գազը, ջուրը և այլ նյութերը շարունակվելու են հարկվել ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափով և տնտեսավարող սուբյեկտները դրույքաչափերի միջև առկա տարբերության պատճառով չհաշվանցվող ԱԱՀ-ի գումարները ներառելու են հացի ինքնարժեքի մեջ»,- նշեց Վ.Միրումյանը:

ՀՀ վարչապետը, սակայն հանձնարարեց Մելքումյանից հետաքրքրվել, թե արդյոք պատրաստվում է ներկրման մասով նույնպես նման առաջարկ ներկայացնել:

 

 

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տուգանել է «Գազպրոմ Արմենիա»-ին 10 մլն դրամով
 

Բագրատաշենի անցակետում մնացած բեռների տերերն ընդունում են իրենց մեղքն ու խնդրանքով դիմում իրավասու մարմիններին

 

 

 

ԱԺ-ն ընդունեց ներկրվող ցեմենտի վրա 14 հազար դրամ տուրք սահմանելու մասին նախագիծը

ՀՀ զինվորական դատախազության ուսումնասիրություններով բացահայտվել է պետությանը պատճառված 8 մլրդ 672 մլն դրամի վնաս

2019-ի ապրիլին ունեինք 9.2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ. Փաշինյան

Նավթի համաշխարհային գները նվազում են

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ