Մշակույթ - Սպիվակովի անզուգական համերգը ցնցել է հանդիսատեսին

Ապրիլի 14-ին Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ աշխարհահռչակ դիրիժոր, ջութակահար, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:   

 Համերգին ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և  առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

Ի թիվս այլ պաշտոնյաների և հյուրերի,  համերգին ներկա է եղել նաև Անահիտ Բախշյանը, ով կիսվելով իր տպավորություններով ֆեյսբուքյան էջում կատարել է  հետևյալ գրառումը.

«Ժողովուրդ ջան, երեկ Սպիվակովի համերգի երկրորդ մասը՝ Մոցարտի Ռեքվիեմը ֆանտաստիկ էր, մեր Ակադեմիական կապելլան՝ հրաշք, անզուգական բարձր արվեստ, կատարողականություն: Բա վերջում՜ ԿՌՈՒՆԿ;Հուզմունք՝ անափ, անեզր, դահլիճը՝ ալեկոծված:Իսկ Սպիվակովի խոսքը՝ անկեղծ, սրտառուչ ու սրտանց:Շնորհակալություն ՄԱԵՍՏՐՈՆԵՐ ՉԵՔԻՋՅԱՆ ու ՍՊԻՎԱԿՈՎ և նվագախմբի ու երգչախմբի յուրաքանչյուր անդամ, այդ երեկոյի հոգեվոր հրավառության, ազնիվ ներշնչանքների ու արցունքների համար: Կեցցեն բոլորը, ովքեր կազմակերպեցին այս հրաշալի երեկոն:Շնորհակալություն բոլորին»:

Նշենք նաև, որ համերգաշարը տեղի է ունենում  «Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է…» խորագրով միջազգային փառատոնի շրջանակներում, որի շրջանակներում ապրիլի 15-ին և 16-ին  Սպիվակովը կրկին հանդես կգա համերգով: 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ