Պաշտոնական - ՀՀ գյուղատնտեսության նախարարը ներկայացրել է Արամ Հարությունյանին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը, Սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Արմեն Հայրապետյանը, նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև համակարգում ընդգրկված կառույցների ղեկավարներ: 
Խորհրդակցության սկզբում նախարարը աշխատակազմին է ներկայացրել ջրային տնտեսության պետական կոմիտեի նորանշանակ նախագահ Արամ Հարությունյանին: Շնորհավորելով պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նախարարը մասնավորապես նշել է, որ համատեղ աշխատանքի միջոցով հնարավոր կլինի արդյունավետ լուծումներ տալ համակարգի առջև ծառացած խնդիրներին, որպեսզի այս տարի ոռոգման համակարգի գործունեության հետ կապված դժգոհություններ և բողոքներ չլինեն: 
Նախարարը նաև ընդգծել է, որ այս ոլորտում արդեն իսկ զգալի աշխատանք է կատարվել, որի արդյունքում այս տարի ոռոգման համակարգը մարտի 1-ից արդեն իսկ ամբողջությամբ պատրաստ է եղել ոռոգման սեզոնին:
«Առատ տեղումները բարենպաստ իրավիճակ են ստեղծել գյուղատնտեսության համար, ջրամբարները լցվում են, և բոլոր գործոններն առկա են ոռոգման սեզոնը պատշաճ կազմակերպելու համար: Այս պահին մեր հիմնական խնդիրը պետք է լինի ոռոգման ջրի ժամանակին և արդարացի բաշխման կազմակերպումը»,- իր խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Այնուհետև փոխնախարարները ներկայացրել են իրենց համակարգման ոլորտներում կատարված ընթացիկ աշխատանքներն ու խնդիրները:
Նախարարը պատասխանատուներին հորդորել է ուշադրության կենտրոնում պահել անասնաբուժության ոլորտում առկա խնդիրները ` պատշաճ կերպով և ժամանակին կազմակերպելով պատվաստումները: Հանձնարարվել է նաև առանձնահատուկ ուշադրության դարձնել մթերումների կազմակերպման` մասնավորապես կաթի մթերման գների նվազեցումներ թույլ չտալու հարցերին: 
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը զեկուցել է, որ այս պահին հանրապետությունում դիտվող անձրևի, իսկ բարձրադիր գոտիներում` նաև ձյան տեսքով տեղումները որևէ անհանգստության տեղիք չեն տալիս և բերքին վնաս չեն կարող հասցնել:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև այլ հարցեր:

Նախագահը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ