Պաշտոնական - ՀՀ ոստիկանությունը շարունակելու է համագործակցել ՄԻՊ-ի հետ

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն անդրադառնալով ՄԻՊ 2014 թվականի զեկույցում տեղ գտած ոստիկանության գուծունեությանը վերաբերող հատվածին,  իր ֆեյբության էջում կատարել է հետևյալ գրառումը.

«Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն հրապարակել է 2014 տարեկան զեկույցը, որտեղ որոշակի, այդ թվում՝ քննադատական, դիտարկումներ կան նաև ոստիկանության գործունեության վերաբերյալ:
Ոստիկանությունը միշտ կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի՝ քաղաքացու իրավունքների պաշտպանությանն ու օրինականության ամրապնդմանը ուղղված ընդգրկուն աշխատանքը և արագ ու պատշաճ արձագանքել կոնկրետ դեպքերով արված դիտողություններին, իսկ զեկույցները դիտվում են որպես աշխատանքային փաստաթութղթ, քանի որ արտահայտում են նախևառաջ հասարակության մտահոգությունները: Նույնիսկ այն դեպքում, երբ ոստիկանության գործունեության առանձնահատկություններից ելնելով՝ անխուսափելի են մասնագիտական տարընթերցումները, ոստիկանության կողմից առաջնություն է տրվում այդ զեկույցների խոր վերլուծությունից արվող եզրահանգումներին ու գործողությունների ճշգրտմանը:
Ոստիկանության համար չափազանց կարևոր է իր բարեփոխումների, ռազմավարության, ծառայության արդյունքները տեսնել հասարակության աչքերով, տվյալ դեպքում՝ ՄԻՊ-ի դիտարկումների և գնահատականների միջոցով:
Ոստիկանությունը շարունակելու է սերտ գործակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ՝ մեր կառույցների գործունեությունը դիտարկելով միևնույն՝ իրավական պետության կայացման, հանրության իրավագիտակցության ամրապնդման, քաղաքացու իրավունքների պաշտպանության առաջնահերթությունների համատեքստում»:

Նախագահը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ