«Տեսակետ» մամուլի ակումբ - Ձյուդոիստները կհրաժարվեն Բաքու մեկնել, եթե ...

 

Ապրիլի 9-ին, «Տեսակետ» մամուլի ակումբը հյուրընկալել էր  Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ, գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանին և Եվրոպայի երիտասարդների գավաթի բրոնզե մեդալակիր Վահագն Հովսեփյանին: Հանդիպմանը հյուրերը ներկայացրեցին մեր մարզիկների ապրիլի 4-5-ը Աթենքում կայացած Եվրոպայի երիտասարդական գավաթը շահելու մանրամասները, ինչպես նաև անդրադարձան ձյուդոյի մեծահասակների ազգային հավաքականի մարզիկների  Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին խաղերին մասնակցելու և այդ մրցաշարից սպասվող ակնկալիքների մասին:

 

Ասուլիսի մանրամասները՝ մեր գործընկերների մեկնաբանմամաբ:

 

 

Sport.news.am

 

Դավիթ Խիթարյան. Ոչ մեկի ստիպողաբար չենք տանի Բաքու

 

Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին հայ ձյուդոիստներից կմասնակցեն այն 5 մարզիկները, ովքեր հոգեբանորեն պատրաստ կլինեն դիմակայել այնտեղի ճնշող մրցաշարին:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ եւ գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանը։

Ապրիլի 4-5-ը Աթենքում կայացած Եվրոպայի գավաթի երիտասարդական խաղարկությունից հայ ձյուդոիստները վերադարձել են մեկ բրոնզե մեդալով, որը նվաճել է մինչեւ 55 կգ քաշային կարգում հանդես եկող Վահագն Հովսեփյանը:

«Աթենքի Եվրոպայի Գավաթով սկսվում է երիտասարդական հավաքականի մրցումային շրջանը։ Մասնակցել ենք Հայաստանի չեմպիոնների մակարդակով, 6 մարզիկներով։ Մեր առաջատարներից չէր մասնակցում միայն 66 կգ քաշային Արսեն Ղազարյանը, ում մենք ազատել էինք Հայաստանի առաջնությունից, քանի որ նա նաեւ մեծահասակների Հայաստանի չեմպիոնն է։

Թիմը լավ մասնակցություն է ունեցել՝ չնայած, որ վերադարձել ենք ընդամենը մեկ բրոնզե մեդալով։ Երկու մարզիկ հասան մինչեւ կիսաեզրափակիչ, սակայն պարտվեցին եւ բավարարվեցին 5-րդ տեղերով։ Բրոնզե մեդալ նվաճած  Վահանգն Հովսեփյանը նախորդ տարվա Եվրոպայի Գավաթի մրցանակակիր էր, իսկ աշխարհի առաջնությունում գրավել էր 5-րդ տեղը: Երիտասարդների մասնակցությունից գոհ ենք»,- ասաց Դավիթ Խիթարյանը։

Հունիսին Բաքվում կայանալիք Եվրոպական մարզական խաղերին հայ ձյուդոիստների մասնակցության մասին Դավիթ Խիթարյանը նշեց, որ Ադրբեջանի մայրաքաղաք են մեկնելու այն մարզիկները, ովքեր հոգեբանորեն պատրաստ կլինեն.

«Հոգեբանների դերը տանելու են մարզիչները, քանի որ նրանցից ավելի ոչ ոք չի ճանաչում իր մարզիկին: Չեմ կարծում, որ Խաղերի կրակը կվառի մի մարդ, ով մարդասպան է: Սա սուտ լուր է եւ հենց այդ լուրերն են մեզ համար ճնշող մթնոլորտ ստեղծելու։ Մարզիկներից ոչ մեկին ստիպողաբար չենք տանելու մրցումների: Ձյուդոյի եվրոպական ֆեդերացիայի կողմից պատժամիջոցներ չեն լինի, եթե մենք չմասնակցենք այդ մրցմանը: Ես հենց սկզբից էլ ասել եմ, որ համաձայն եմ մասնակցելուն»,- ասաց Դավիթ Խիթարյանը։

Լուսինե  Շահբազյան

 

Մանրամասները՝  http://sport.news.am/arm/news/55401/davit-khitaryan-och-meki-stipoxabar-chenq-tani-baqu.html

 

A1plus.am

 

Որ դեպքում ձյուդոիստները կհրաժարվեն Բաքու գնալ (տեսանյութ)

 

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան Եվրոպական առաջին խաղերին հայտավորել է 5 մասնակից: Այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում կազմակերպված ասուլիսում ասաց ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանը:

«Բաքվի խաղերին մենք հայտավորել ենք 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանին, 66 կգ քաշային Արսեն Ղազարյանին, 73 կգ քաշային Դավիթ Նիկողոսյանին, 81 կգ քաշային Անդրանիկ Չափարյանին եւ 52 կգ քաշային Ժաննա Ստանկեւիչին»:

Այն հարցին՝ արդյո՞ք մինչեւ խաղերի մեկնարկը հնարավոր է ավելանա մեր մասնակիցների թիվը, Դավիթ Խիթարյանն ասաց. «Թիմի կազմի կրճատում հնարավոր է, բայց ավելացում` ոչ: Մենք ապրիլի 8-ին արդեն ուղարկել ենք մեր հայտացուցակը, որը փոփոխության ենթակա չէ»:

ՀՁՖ-ի գլխավոր քարտուղարը անչափ կարեւորում է Եվրոպական խաղերը, քանի որ այն միաժամանակ համարվում է աշխարհամասի առաջնություն եւ դրան մասնակցելու են բոլոր ուժեղագույն ձյուդոիստները. «Մենք առաջին հերթին մեծ հույս ենք կապում փորձառու Հովհաննես Դավթյանի հետ: Մյուսները եթե տեղ զբաղեցնեն առաջին ութնյակում, արդեն լավ արդյունք կլինի»:

Դավիթ Խիթարյանը կարծում է, որ միայն մի դեպքում Հայաստանը պետք է հրաժարվի այդ խաղերից. «Եթե քաղաքական իրավիճակը կտրուկ փոփոխվի եւ լարվի, ապա այդ ժամանակ միանշանակ կհրաժարվենք խաղերից: Կա եւս մեկ տարբերակ. եթե Հայաստանի կառավարությունն արգելի մեզ մեկնել Բաքու»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

 

Ռեպորտաժն ամբողջությամբ՝  http://www.a1plus.am/1376306.html

Օգոստոսի 20-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է փաստաբան Արման Թամրազյանը: Թեման՝ «2018 թ. հուլիսի 8-ին` Վարդավառի տոնի օրը, Կոտայքի մարզի Կոտայք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Կարեն Գասպարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործով` Կ. Գասպարյանի խախտված իրավունքների և վարույթն իրականացնող մարմնի ակնհայտ ապօրինի որոշումների մասին»: Ասուլիսի ընթացքում կցուցադրվեն թեմային առնչվող տեսագրություններ:

Օգոստոսի 3-ին, ժամը 12.00 Տուրիզմի հայկական ինստիտուտում (հասցեն՝ Երվանդ Քոչար 12/1, հեռ.՝ 010 520-530, 010 583-229, 010 550-536, 091 22-66-26) տեղի կունենա «Հայկական տուրիզմի զարգացման տեսլականը, ներկան, ապագան, խնդիրները և լուծման ուղիները» թեմայով մամուլի ասուլիս, որի բանախոսներն են Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր, տուրիզմի փորձագետ Ռոբերտ Մինասյանը, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, «Ավարայր» տուրիստական ընկերության տուրօպերատոր, Տուրիզմի հայկական ինստիտուտի դասախոս Գոհար Մկրտչյանը և Տուրիզմի հայկական ինստիտուտի «Մետաքսի ճանապարհ» ամբիոնի վարիչ Տիգրան Բաբայանը: ԶԼՄ ներկայացուցիչներին սիրով հրավիրում ենք լուսաբանելու:

Օգոստոսի 3-ին, ժամը 12.00 Տուրիզմի հայկական ինստիտուտում (հասցեն՝ Երվանդ Քոչար 12/1, հեռ.՝ 010 520-530, 010 583-229, 010 550-536, 091 22-66-26) տեղի կունենա «Հայկական տուրիզմի զարգացման տեսլականը, ներկան, ապագան, խնդիրները և լուծման ուղիները» թեմայով մամուլի ասուլիս, որի բանախոսներն են Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր, տուրիզմի փորձագետ Ռոբերտ Մինասյանը, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, «Ավարայր» տուրիստական ընկերության տուրօպերատոր, Տուրիզմի հայկական ինստիտուտի դասախոս Գոհար Մկրտչյանը և Տուրիզմի հայկական ինստիտուտի «Մետաքսի ճանապարհ» ամբիոնի վարիչ Տիգրան Բաբայանը: ԶԼՄ ներկայացուցիչներին սիրով հրավիրում ենք լուսաբանելու:

Հուլիսի 30-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, Զորաց քարեր/Քարահունջ պատմամշակութային արգելոցի հնավայրում պեղումներ իրականացնող հնագիտական արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը և «Բնօրրան» ՀԿ տնօրեն Հռիփսիմե Հարությունյանը: Թեման՝ «Բնօրրան» պատմամշակութային ՀԿ-ը նախաձեռնել է քննարկումներ/բանակցություններ ՀՀ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պգդ․, պրոֆեսոր Պ. Ավետիսյանի, և Քարահունջում պեղումներ իրականացնող արշավախմբի ղեկավար, պգդ․, պրոֆեսոր Ա. Փիլիպոսյանի հետ։ Նպատակն է՝
կողմերի միջև ստեղծել համագործակցության նոր միջավայր, երկուստեք բացառել ծայրահեղության ցանկացած դրսևորում,
առկա խնդիրների վերհանման ու լուծումներ մշակելու հարցում մեկտեղել ջանքերը։ Ի՞նչ կետեր է պարունակում քննարկումների արդյունքում ստորագրված արձանագրությունը, որո՞նք են արձանագրությունը ստորագրողների հետագա քայլերն ու ծրագրերը»:

Ասուլիսին ներկա կլինի նաև Քարահունջն ուսումնասիրող անկախ հետազոտող Վաչագան Վահրադյանը:

Կից ներկայացնում ենք արձանագրության պատճենը, լրագրողներին խնդրում ենք անպայման ծանոթանալ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ