«Տեսակետ» մամուլի ակումբ - Բարեգործական համերգ՝ 4-ամյա Մարիային բուժելու համար

Ապրիլի 9-ին, «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն էին «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական  ղեկավար Գագիկ Գինոսյանը, «Նուբար» համույթի ղեկավար Լուսինե Նազարյանը, «Տարոնցիներ» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Կարեն Զադիրյանը, «Վան» ազգագրական համույթի ղեկավար Անդրանիկ Հովհաննիսյանը և «Օգնենք հայ մանուկներին» ՀԲԿ անդամ Լուսինե Ներսեսյանը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հյուրերը իրենց  մոտեցումները ներկայացրեցին թե ինչպես հնարավոր կլինի ազգային մշակույթը ծառայեցնել հանուն առողջ մանկության: Ներկաները տեղեկացրեցին նաև, որ կազմակերպել են բարեգործական համերգ, որի ողջ հասույթը փոխանցվելու է  ի ծնե ողնաշարի կրծքային հատվածում ողերի դեֆորմացիա ունեցող 4-ամյա փոքրիկ Մարիային բուժելու համար:

Ասուլիսի մանրամասները ներկայացնում ենք մեր գործընկերների մեկնաբանմամաբ:

 

 

Armradio.am

 

Բարեգործական համարեգ՝ փոքրիկ Մարիային օգնելու համար

 

Ազգային մշակույթը պայքարում է հանուն առողջ մանկության: Ապրիլի 15-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա բարեգործական համերգ, որի ողջ հասույթը կփոխանցվի ի ծնե ողնաշարի կրծքային հատվածում ողերի դեֆորմացիա ունեցող 4-ամյա փոքրիկին: Բարեգործական համերգի կազմակերպիչներն այսօր ներկայացնելով նախաձեռնության մանրամասները, նշել են, որ փոքրիկի բուժումը պետք է իրականացվի Գերմանիայում, որի համար անհրաժեշտ է 50.000 եվրո գումար: Բարեգործական համերգի կազմակերպմանը միացել են «Նուբար» համույթը, «Տարոնցիներ» ավանդականերգի-պարի համույթը, «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական կազմակերպությունը, «Կարին» ավանդական երգ ու պարի համույթը, «Վան» ազգագրական համույթը:

 

4-ամյա Մարիա Չոբանյանի մոտ ի ծնե հայտնաբերվել է ողնաշարի կրծքային հատվածում ողերի դեֆորմացիա: Հայաստանյան բժշկությունն անզոր է օգնել փոքրիկին: Նման վիրահատություն կատավում է Գերմանիայում, սակայն գումարը, որն անհրաժեշտ է Մարիայի բուժման համա ծնողները չունեն: Որևէ աջակցություն ստանալու համար փոքրիկի հարազատները մեկ անգամ չէ, որ դիմել են պետական պատկան մարմիններին: Հուսահատված ծնողներին ոչինչ չի մնացել, քան դիմել կամավորներին և բարեգործական կազմակերպություններին: 4-ամյա Մարիայի խնդրի մասին «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական կազմակերպությունը տեղեկացել է ֆեյսբուքյան էջից: Քանի որ բնածին արատը երեխայի կյանքին վտանգ չէր սպառնում, կազմակերպությունը առաջնային զբաղվեց այլ երեխաների առողջական և առավել հրատապ խնդիրներով, ներկայացնելով փոքրիկ Մարիայի պատմությունը, նշեց «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական կազմակերպության անդամ Լուսինե Ներսեսյանը:

Թե ինչպես են արձագանքել փոքրիկի խնդրին պետական կառույցները: Արդյոք որևէ աջակցություն չեն ստացել 4-ամյա Մարիայի ծնողները, բարեգործական համերգի կազմակերպիչները մի քանի վարկյան խուսափում էին պատասխանել «Ռադիոլուրի» հարցին: Կարճատև լռությունից հետո պատասխանեց  «Նուբար» համույթի ղեկավար Լուսինե Նազարյանը:

«Եթե ծնողները պետական մարմիններից լուրջ օժանդակություն ստանային,  նման բարեգործական ակցիաների կարիքը չէր լինի, կամ գոնե այսքան շատ չէր լինի: Ամեն անգամ ֆեյսբուք մտնելիս, սարսափով փակում եմ: Ամեն վարկյան էջը բացելիս ականատես եմ լինում հիվանդ փոքրիկի կոչի: Եթե պետությունը տեր կանգներ այս երեխաներին, մեր համերգը կլիներ պարզապես համերգ, կծառայեր իր իրական նպատակին, կլիներ զուտ մշակութային արժեք»:

Քանի որ պետական առաջկությունը բացակայում է և փոքրիկի ծնողներն իրենց վերջին հույսը դրել են բարեգործական նախաձեռնության վրա, նախաձեռնության անդամներն էլ իրենց հերթին դիմեցին հասարակությանը՝ միանալու հորդորով:

Նշենք, որ նախնական հավաքվել է 20.000 եվրո գումար, անհրաժեշտ է ևս 30.000 եվրո երեխային Գերմանիայում բուժելու նպատակով:

 

Անդրադրձն ամբողջությամբ՝ 

http://www.armradio.am/hy/2015/04/09/%D5%A2%D5%A1%D6%80%D5%A5%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80%D5%A5%D5%A3%D5%9D-%D6%83%D5%B8%D6%84%D6%80%D5%AB%D5%AF-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB%D5%A1%D5%B5/

 

 

Yerkirmedia.am

 

4-ամյա Մարիայի բուժման համար բարեգործական համերգ է կազմակերպվելու

 

Մայրաքաղաքի՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ապրիլի 15-ին կկայանա բարեգործական համերգ, որից ստացված հասույթը կտրամադրվի 4-ամյա Մարիա Չոբանյանի բուժմանը: Երեխայի ծնողները դիմել են «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական կազմակերպությանը, վերջինս այդ նպատակով համերգ է կազմակերպել:

Փոքրիկն ունի սկոլիոզ, ողերի դեֆորմացիա՝ ողնաշարի կրծքային հատվածում: Անհրաժեշտ սարքավորումների բացակայության պատճառով բուժումն ու վիրահատությունը հնարավոր չէ իրականացնել Հայաստանի հիվանդանոցներում: Համերգին ելույթ կունենան «Վան», «Կարին», «Նուբար», «Տարոնցիներ», «Վերադարձ», «Սասնա Ծռեր» եւ «Մասունք» խմբերը: Հանդես կգան նաեւ Ջիվանու դպրոցի սաները: Կազմակերպությունն իր գործունեության չորս տարիների ընթացքում բարեգործական համերգներով օգնել է 30-ից ավելի փոքրիկների կյանք փրկել: 

«Օգնությունը փոքր-ինչ հետաձգում էինք, որովհետեւ մինչ այդ եւս ունեինք բալիկներ, որոնք սպասում էին օգնության, ունեին ուռուցքային հիվանդություններ, կամ առավել ծանր հիվանդություններ, որոնք կյանքին վտանգ էին սպառնում, եւ առավել օգնության կարիք ունեին, իրենց օգնելուց հետո անդրադարձանք Մարիային, որովհետեւ բալիկը վաղուց էր սպասում, ողնաշարի թեքվածության աստիճանը խորանում էր, ինչը սպառնում էր առողջությանը: 50.000 եվրո է պահանջվում, որից 20.000 եվրոն արդեն հավաքված է»,- ասաց «Օգնենք հայ մանուկներին» ՀԿ անդամ Լուսինե Ներսեսյանը: 

 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Հոդվածը և տեսանյութն ամբողջությամբ՝   http://www.yerkirmedia.am/mobile/?lan=hy&page=news&id=25822

Օգոստոսի 3-ին, ժամը 12.00 Տուրիզմի հայկական ինստիտուտում (հասցեն՝ Երվանդ Քոչար 12/1, հեռ.՝ 010 520-530, 010 583-229, 010 550-536, 091 22-66-26) տեղի կունենա «Հայկական տուրիզմի զարգացման տեսլականը, ներկան, ապագան, խնդիրները և լուծման ուղիները» թեմայով մամուլի ասուլիս, որի բանախոսներն են Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր, տուրիզմի փորձագետ Ռոբերտ Մինասյանը, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, «Ավարայր» տուրիստական ընկերության տուրօպերատոր, Տուրիզմի հայկական ինստիտուտի դասախոս Գոհար Մկրտչյանը և Տուրիզմի հայկական ինստիտուտի «Մետաքսի ճանապարհ» ամբիոնի վարիչ Տիգրան Բաբայանը: ԶԼՄ ներկայացուցիչներին սիրով հրավիրում ենք լուսաբանելու:

Օգոստոսի 3-ին, ժամը 12.00 Տուրիզմի հայկական ինստիտուտում (հասցեն՝ Երվանդ Քոչար 12/1, հեռ.՝ 010 520-530, 010 583-229, 010 550-536, 091 22-66-26) տեղի կունենա «Հայկական տուրիզմի զարգացման տեսլականը, ներկան, ապագան, խնդիրները և լուծման ուղիները» թեմայով մամուլի ասուլիս, որի բանախոսներն են Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր, տուրիզմի փորձագետ Ռոբերտ Մինասյանը, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, «Ավարայր» տուրիստական ընկերության տուրօպերատոր, Տուրիզմի հայկական ինստիտուտի դասախոս Գոհար Մկրտչյանը և Տուրիզմի հայկական ինստիտուտի «Մետաքսի ճանապարհ» ամբիոնի վարիչ Տիգրան Բաբայանը: ԶԼՄ ներկայացուցիչներին սիրով հրավիրում ենք լուսաբանելու:

Հուլիսի 30-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, Զորաց քարեր/Քարահունջ պատմամշակութային արգելոցի հնավայրում պեղումներ իրականացնող հնագիտական արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը և «Բնօրրան» ՀԿ տնօրեն Հռիփսիմե Հարությունյանը: Թեման՝ «Բնօրրան» պատմամշակութային ՀԿ-ը նախաձեռնել է քննարկումներ/բանակցություններ ՀՀ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պգդ․, պրոֆեսոր Պ. Ավետիսյանի, և Քարահունջում պեղումներ իրականացնող արշավախմբի ղեկավար, պգդ․, պրոֆեսոր Ա. Փիլիպոսյանի հետ։ Նպատակն է՝
կողմերի միջև ստեղծել համագործակցության նոր միջավայր, երկուստեք բացառել ծայրահեղության ցանկացած դրսևորում,
առկա խնդիրների վերհանման ու լուծումներ մշակելու հարցում մեկտեղել ջանքերը։ Ի՞նչ կետեր է պարունակում քննարկումների արդյունքում ստորագրված արձանագրությունը, որո՞նք են արձանագրությունը ստորագրողների հետագա քայլերն ու ծրագրերը»:

Ասուլիսին ներկա կլինի նաև Քարահունջն ուսումնասիրող անկախ հետազոտող Վաչագան Վահրադյանը:

Կից ներկայացնում ենք արձանագրության պատճենը, լրագրողներին խնդրում ենք անպայման ծանոթանալ:

Հուլիսի 29-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբում տեղի կունենա փաստաբան Լևոն Բաղդասարյանի ասուլիսը՝ ՄԻԵԴ վերջին որոշումների և դատարաններում տիրող իրավիճակի վերաբերյալ»։

 

Ժամը 12.00 հյուրն է MHS հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն, Մ. Հերացու անվան ԵՊԲՀ հոգեբուժության ամբիոնի դասախոս Արամ Հովսեփյանը: Թեման՝ «Սեռական բռնություն. ի՞նչ մակարդակի է հասնում դրա տարածվածությունը Հայաստանում, ինչու՞ է հատկապես վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացել այս թեմայի շուրջ, և որքանո՞վ է հիմնավորված աղմուկը: Հոգեբանական ի՞նչ խնդիրների առջև են կանգնում բռնության ենթարկված անձինք, և հնարավո՞ր է արդյոք նրանց հոգեկան հավասարակշռության լիակատար վերականգնումը: Ոլորտին վերաբերող այլ հարցեր»: 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ