«Տեսակետ» մամուլի ակումբ - Ռուսաստանն ուզում է, որ մենք այլընտրանք չունենանք.քաղաքագետ

Ապրիլի 8-ին, «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն էր Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը: Լրագրողների հետ հանդիպմանը բանախոսը իր վերլուծությունները ներկայացրեց Հայաստան-ԵՏՄ, Հայաստան-ԵՄ  վերջին զարգացումների ու գործընթացների վերաբերյալ: Անդրադարձ կատարվեց նաև Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ռազմավարական դաշինքի և այդ համատեքստում Հայաստանի դերակատարմանը տարածաշրջանում: Ս.Գրիգորյանը նաև իր տեսակետը հայտնեց վերջին շրջանում սահմանային միջադեպերի հաճախակիացման վերաբերյալ:

 

Ասուլիսի մանրամասները ներկայացնում ենք մեր գործընկերների մեկնաբանմամաբ:

 

Araratnews.am

 

«Հիմնադիր խորհրդարանի» որոշ անդամների ոչ թե ձերբակալել, այլ մեկուսացրել են. Ստեփան Գրիգորյան (տեսանյութ)

 

Մենք մտանք ԵՏՄ, որտեղ բոլոր ազատ մտածող մարդիկ կամ երկրից դուրս են կամ բանտարկված են: Ես կզարմանայի, եթե մենք անդամակցեինք և բռնությունների ալիք մեզանում չնկատվեր: ԵՏՄ անդամակցությունից հետո Հայաստանի ազատ համակարգին նման գնահատական տվեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը:

Ըստ բանախոսիˋ ապրիլի 24-ին Եղեռնի հետ կապված միջոցառումներից բացի, ճիշտ չէ այլ միջոցառումներ կազմակերպել, ուստի որոշ մարդկանց մեկուսացումը միջոցառումներին ընդառաջ՝  սխալ չէր: Araratnews.am-ի թղթակցի այն հարցինˋ թե արդյոք բանախոսն այս կոնտեքստում ճի՞շտ է համարում «Հիմնադիր խորհրդարանի» որոշ անդամների ձերբակալությունըˋ բանախոսը նշեց.   «ես սրան ոչ թե ձերբակալության կոնտեքստով եմ նայում, այլ կանխարգելող քայլ եմ այն դիտարկում: Նրանց պարզապես մեկուսացնում են, որպեսզի ապրիլի 24-ին անկարգություն չլինի: Ամեն դեպքում, Հայաստանը չպետք է բռնությունների ճանապարհով գնա, և այս քայլերը պետք է լինեն Սահմանդրության շրջանակներում»:

 

Մանրամասներըˋ տեսանյութում:

 

 

 Վարդուհի Ստեփանյան

 

 Նյութն ամբողջությամբ՝  http://araratnews.am/himnadir-xorhrdarani-orosh-andamneri-och-the-dzerbakalel-ayl-mekusacrel-en-stephan-grigoryan-tesanyuth/

 

 

 

Araratnews.am

 

 

Սխալ էր ԵՏՄ-ինˋ դեռևս ոչ հստակ կառուցվածք ունեցող միությանն անդամակցելը. Ստեփան Գրիգորյան   

 

 

Հայաստանը ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր չստորագրեց, որը թույլ կտար մեզ Եվրոպայի հետ ազատ առևտրի մեջ մտնել: Ես հասկանում եմ, որ ինչ-ինչ խնդիրների պատճառով մենք չէինք կարող ասոցացման պայմանգիր ստորագրել ԵՄ-ի հետ, բայց սա չպետք է հիմք դառնար միանգամից ԵՏՄ-ի հետ պայմանագիր ստորագրելու համար, և չկայացած համակարգի մեջ մտնեինք: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը:

«ԵՏՄ-ում խաղի կանոները հետևյալն են. եթե երեք երկրներից որևէ մեկից ապրանք ես ներկրում, ապա մաքսատուրքը 15 և ավելի տոկոս է կազմում,  իսկ ԵՄ-ի դեպքումˋ 0-10 տոկոս: Այսօր մենք այլ պրոբլեմներ էլ ունենքˋ մեր կոնյակը արտահանվում է Ռուսաստան, իսկ վերջերս Ռուսաստանը  օրենք ընդունեց, որի համաձայնˋ խմիչքի համար մաքսատուրքերն  իջնում են: Սրանով խախտվեց ԵՏՄ-ի ընդունած պայմանագիրը»,-նկատեց բանախոսը:

Վերջինս նկատեց, որ ԵՏՄ-ն դեռևս ոչ լրիվ կառուցված և ոչ հստակ մեխանիզմներ ունեցող կառույց է, ուստի սխալ էր անդամակցել  չզարգացված համակարգին: «Չի կարող պատահել, որ դու միացնես քո պետությունը հետամնաց համակարգին  և լավ արդյունք ակնկալես»,-եզրափակեց բանախոսը:

 

 

Վարդուհի Ստեփանյան

 

 

Մանրամասները՝   http://araratnews.am/sxal-er-yetm-in%CB%8B-derevs-och-hstak-karucvatckh-unecogh-miuthyann-andamakceleh-stephan-grigoryan/

 

 

 

 A1plus.am

 

Ռուսաստանն ուզում է, որ մենք այլընտրանք չունենանք.քաղաքագետ

 

 

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի համոզմամբ՝ Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները Իրանի հետ տարբեր` առաջին հերթին էներգետիկ ոլորտում համագործակցելու համար ։ Սակայն այս համատեքստում քաղաքագետը նկատում է՝ համագործակցության համար կա խոչընդոտ` ի դեմս Ռուսաստանի Դաշնության, որին Հայաստանը շաղկապված է բոլոր առումներով։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Օգոստոսի 3-ին, ժամը 12.00 Տուրիզմի հայկական ինստիտուտում (հասցեն՝ Երվանդ Քոչար 12/1, հեռ.՝ 010 520-530, 010 583-229, 010 550-536, 091 22-66-26) տեղի կունենա «Հայկական տուրիզմի զարգացման տեսլականը, ներկան, ապագան, խնդիրները և լուծման ուղիները» թեմայով մամուլի ասուլիս, որի բանախոսներն են Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր, տուրիզմի փորձագետ Ռոբերտ Մինասյանը, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, «Ավարայր» տուրիստական ընկերության տուրօպերատոր, Տուրիզմի հայկական ինստիտուտի դասախոս Գոհար Մկրտչյանը և Տուրիզմի հայկական ինստիտուտի «Մետաքսի ճանապարհ» ամբիոնի վարիչ Տիգրան Բաբայանը: ԶԼՄ ներկայացուցիչներին սիրով հրավիրում ենք լուսաբանելու:

Օգոստոսի 3-ին, ժամը 12.00 Տուրիզմի հայկական ինստիտուտում (հասցեն՝ Երվանդ Քոչար 12/1, հեռ.՝ 010 520-530, 010 583-229, 010 550-536, 091 22-66-26) տեղի կունենա «Հայկական տուրիզմի զարգացման տեսլականը, ներկան, ապագան, խնդիրները և լուծման ուղիները» թեմայով մամուլի ասուլիս, որի բանախոսներն են Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր, տուրիզմի փորձագետ Ռոբերտ Մինասյանը, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, «Ավարայր» տուրիստական ընկերության տուրօպերատոր, Տուրիզմի հայկական ինստիտուտի դասախոս Գոհար Մկրտչյանը և Տուրիզմի հայկական ինստիտուտի «Մետաքսի ճանապարհ» ամբիոնի վարիչ Տիգրան Բաբայանը: ԶԼՄ ներկայացուցիչներին սիրով հրավիրում ենք լուսաբանելու:

Հուլիսի 30-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, Զորաց քարեր/Քարահունջ պատմամշակութային արգելոցի հնավայրում պեղումներ իրականացնող հնագիտական արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը և «Բնօրրան» ՀԿ տնօրեն Հռիփսիմե Հարությունյանը: Թեման՝ «Բնօրրան» պատմամշակութային ՀԿ-ը նախաձեռնել է քննարկումներ/բանակցություններ ՀՀ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պգդ․, պրոֆեսոր Պ. Ավետիսյանի, և Քարահունջում պեղումներ իրականացնող արշավախմբի ղեկավար, պգդ․, պրոֆեսոր Ա. Փիլիպոսյանի հետ։ Նպատակն է՝
կողմերի միջև ստեղծել համագործակցության նոր միջավայր, երկուստեք բացառել ծայրահեղության ցանկացած դրսևորում,
առկա խնդիրների վերհանման ու լուծումներ մշակելու հարցում մեկտեղել ջանքերը։ Ի՞նչ կետեր է պարունակում քննարկումների արդյունքում ստորագրված արձանագրությունը, որո՞նք են արձանագրությունը ստորագրողների հետագա քայլերն ու ծրագրերը»:

Ասուլիսին ներկա կլինի նաև Քարահունջն ուսումնասիրող անկախ հետազոտող Վաչագան Վահրադյանը:

Կից ներկայացնում ենք արձանագրության պատճենը, լրագրողներին խնդրում ենք անպայման ծանոթանալ:

Հուլիսի 29-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբում տեղի կունենա փաստաբան Լևոն Բաղդասարյանի ասուլիսը՝ ՄԻԵԴ վերջին որոշումների և դատարաններում տիրող իրավիճակի վերաբերյալ»։

 

Ժամը 12.00 հյուրն է MHS հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն, Մ. Հերացու անվան ԵՊԲՀ հոգեբուժության ամբիոնի դասախոս Արամ Հովսեփյանը: Թեման՝ «Սեռական բռնություն. ի՞նչ մակարդակի է հասնում դրա տարածվածությունը Հայաստանում, ինչու՞ է հատկապես վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացել այս թեմայի շուրջ, և որքանո՞վ է հիմնավորված աղմուկը: Հոգեբանական ի՞նչ խնդիրների առջև են կանգնում բռնության ենթարկված անձինք, և հնարավո՞ր է արդյոք նրանց հոգեկան հավասարակշռության լիակատար վերականգնումը: Ոլորտին վերաբերող այլ հարցեր»: 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ