«Տեսակետ» մամուլի ակումբ - «Մանկապարտեզներ փակելով մտնում են պետության գրպանը» Ա.Բախշյան

Ապրիլի 7-ին, «Տեսակետ» մամուլի ակումբը հյուրընկալել էր Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանին: Լրագրողների հետ հանդիպմանը տիկին Բախշյանը խոսեց մարզերի դպրոցական և նախադպրոցական հաստատություններում «Կրթական որակ և բարելավում» ծրագրի իրականացման մասին: Նա անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչու՞ են փակվում մանկապարտեզները և փոխարենն ի՞նչ նախակրթարաններ են բացվում նախադպրոցական տարիքի երեխաների համար:

Ասուլիսի մանրամասները ներկայացնում ենք մեր գործընկերների մեկնաբանմամբ:

 

A1plus.am

 

Գյուղերում փող ստանալու ակնկալիքով մանկապարտեզներ են փակում (տեսանյութ)

 

«Գյուղերում ոտնահարված է երեխաների կրթության իրավունքը»,-ահազանգում է Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը:

«Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի նախադպրոցական կրթություն ստանալ, սակայն գյուղերում փակում են մանկապարտեզները`պատճառաբանելով թե փող չկա, բալը թանկ է: Հենց այս պատճառաբանությամբ   2014 թվականին փակեցին նաև Շիրակի մարզի Դեբետավան գյուղի մանկապարտեզը»,-պատմեց նա:

Տիկին Բախշյանը ցավով է նկատում, որ առանց այն էլ գյուղերում մանկապարտեզները վճարովի են: Նրա համոզմամբ ` մանկապարտեզների փակումը մեկ նպատակ ունի` մտնել պետության գրպանը. «Ծրագիր կա, որը ֆինանսավորում է Համաշխարհային բանկը, որի շրջանակներում նախատեսվում է այն գյուղական համայնքներում, որտեղ մանկապարտեզ չկա, դպրոցներում նախակրթարաններ բացել: Գյուղերում էլ փողի մասին լսելով փակեցին մանկապարտեզները, թե բա մենք չունենք, բերեք մեզ մոտ նախակրթարաններ բացեք, բայց ախր այդ նախակրթարանները ընդամենը 5-6 տարեկան երեխանների համար են նախատեսված»:

Անահիտ Բախշյանը խնդրի լուծման միակ ելքը տեսնում է գյուղերի մանկապարտեզները գյուղական համայնքների իրավասությունից դուրս բերելու և Կրթության և գիտության նախարարությանը հանձնելու մեջ:

 

 

Ամբողական հոդվածը և տեսանյութը՝  http://www.a1plus.am/1375665.html

 

 

Gazeta.am

 

Կառավարությունը 15 մանկապարտեզի գումար տվեց Գեներալ Մանվելին. Անահիտ Բախշյան

 

Կրթական իրավունքի վրա պետությունը գումար չունի ծախսելու: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով   Մարզերի դպրոցական և նախադպրոցական հաստատություններում «Կրթական որակ և բարելավում» ծրագրի իրականացման, մանկապարտեզների փակման, մինչդպրոցական տարիքի երեխաների համար բացվող նախակրթարանների, կառավարության պատասխանի և իր դիրքորոշման մասին, ասաց Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ,  Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը:   

«Ճիշտ է, մինչդպրոցական կրթությունը պարտադիր չէ, սակայն, ես բերել եմ մի քանի օրենքներ, ըստ որոնց կրթություն ստանալը մտնում է երեխաների իրավունքների մեջ: Եվ այսպիսով, Դեբետավան գյուղում հավաքվում են ավագանու անդամները՝ երկու հոգով որոշում, որ պետք է փակեն մանկապարտեզը ֆինանսական սուղ պայմաններից ելնելով: Դեբետավան գյուղը մանկապարտեզի համար ստանում է տարեկան 3,5 միլիոն դրամ և ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս գյուղապետ պարոն Դեմիրճյանը կարող է հայտարարել, որ մանկապարտեզ պահելու համար ֆինանս չունի: Եվ դա համաձայնեցված է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հետ»,-նկատեց նա:

Նրա խոսքով, կառավարության ամենամեծ թերությունն այն է, որ պաշտոնյանները օրենքներ չեն կարդում, լավագույն դեպքում կարդում են միայն իրենց ոլորտի օրենքը:


«Մինչ դպրոց գնալը երեխայի կրթական ոչ մի պահանջ չի բավարարվում: Մարզերում հերիք չի մանկապարտեզները վճարովի են, հիմա էլ որոշել են փակել դրանք:  Ծնողները նույնիսկ պատրաստ են 3000 դրամի փոխարեն վճարել 4000 դրամ, միայն թե մանկապարտեզը գործի: Արդյո՞ք սա սոցիալական պետություն է: Մի տեղ ամբողջովին անվճար է, մյուսում կամ չկա, կամ գնալով փակվում է, կամ էլ վճարովի է»,-հավելեց Բախշյանը:

Բանախոսի պնդմամբ, հանրակրթությունն արդյունավետ ու լավ կազմակերպված չի լինի առանց նախակրթույթյան, որի մասին, Բախշյանի խոսքով, բազմիցս ասել է ՀՀ ԿԳ նախարարը:
  «Ես չեմ հասկանում, թե ինչպես է կառավարությունը 60 միլիոն տվել Գեներալ Մանվելին, իբրև թե կրթության համար որոշակի միջոցառումներ անել: Սակայն այն միջոցառումները, որը կազմակերպվում է Գեներալ Մանվելի միջոցով արվում է առանց որևէ գումարի: Այդ գումարով կկարողանային մոտ 15 մանկապարտեզ պահել: Դպրոցները ծնողների հետ միաժամանակ կազմակերպում են իրենց միջոցառումները, սակայն, դրա համար գումար է ստանում Գեներալ Մանվելը: Կառավարությունը 15 մանկապարտեզի գումար տվեց Գեներալ Մանվելին, որի գործունեությունը ես չեմ տեսնում»: 

Մանկապարտեզների փակման պատճառը, փաստորեն գյուղապետերի ծրագրով է լինում: Հավաքվում է մի երկու ավագանի և որոշում է կայացնում լուծարել մանկապարտեզը:  

Ըստ ավագանու անդամի՝ գյուղապետերը ծանոթ են «Կրթական ծրագրերի իրականացման գրասենյակի» գործունեությանը: Այս գրասենյակի իրականացրած ծրագիրն է համայնքներում ապահովել անհրաժեշտ և բավարար պայմաններ` նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածության տոկոսը բարձրացնելու և դաստիարակությունը որակյալ մակարդակով կազմակերպելու համար, և ֆինանսավորվում է  ՀՀ կառավարության 75% ներդրմամբ և համայնքների 25% համաֆինանսավորմամբ: Այնպես որ, միայն մանկապարտեզներից այդքան էլ հասույթ չունենալու պատճառով՝ գյուղապետերը որոշել են փակել մանկապարտեզները և բացել նախակրթական հաստատություններ՝ որոնք միայն 5-6 տարեկան երեխաներն են հաճախելու: 

 

ԴՈՒՍՅԱ ՂԱԶԱՐՅԱՆ

 

Մանրամասները՝http://gazeta.am/index.php/hy_AM/news/18/35076-karavaroutyoune-15-mankapartezi-goumar-tvec-general-manvelin-anahit-baxsyan.html

 

 

 

Օգոստոսի 20-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է փաստաբան Արման Թամրազյանը: Թեման՝ «2018 թ. հուլիսի 8-ին` Վարդավառի տոնի օրը, Կոտայքի մարզի Կոտայք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Կարեն Գասպարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործով` Կ. Գասպարյանի խախտված իրավունքների և վարույթն իրականացնող մարմնի ակնհայտ ապօրինի որոշումների մասին»: Ասուլիսի ընթացքում կցուցադրվեն թեմային առնչվող տեսագրություններ:

Օգոստոսի 3-ին, ժամը 12.00 Տուրիզմի հայկական ինստիտուտում (հասցեն՝ Երվանդ Քոչար 12/1, հեռ.՝ 010 520-530, 010 583-229, 010 550-536, 091 22-66-26) տեղի կունենա «Հայկական տուրիզմի զարգացման տեսլականը, ներկան, ապագան, խնդիրները և լուծման ուղիները» թեմայով մամուլի ասուլիս, որի բանախոսներն են Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր, տուրիզմի փորձագետ Ռոբերտ Մինասյանը, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, «Ավարայր» տուրիստական ընկերության տուրօպերատոր, Տուրիզմի հայկական ինստիտուտի դասախոս Գոհար Մկրտչյանը և Տուրիզմի հայկական ինստիտուտի «Մետաքսի ճանապարհ» ամբիոնի վարիչ Տիգրան Բաբայանը: ԶԼՄ ներկայացուցիչներին սիրով հրավիրում ենք լուսաբանելու:

Օգոստոսի 3-ին, ժամը 12.00 Տուրիզմի հայկական ինստիտուտում (հասցեն՝ Երվանդ Քոչար 12/1, հեռ.՝ 010 520-530, 010 583-229, 010 550-536, 091 22-66-26) տեղի կունենա «Հայկական տուրիզմի զարգացման տեսլականը, ներկան, ապագան, խնդիրները և լուծման ուղիները» թեմայով մամուլի ասուլիս, որի բանախոսներն են Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր, տուրիզմի փորձագետ Ռոբերտ Մինասյանը, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, «Ավարայր» տուրիստական ընկերության տուրօպերատոր, Տուրիզմի հայկական ինստիտուտի դասախոս Գոհար Մկրտչյանը և Տուրիզմի հայկական ինստիտուտի «Մետաքսի ճանապարհ» ամբիոնի վարիչ Տիգրան Բաբայանը: ԶԼՄ ներկայացուցիչներին սիրով հրավիրում ենք լուսաբանելու:

Հուլիսի 30-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, Զորաց քարեր/Քարահունջ պատմամշակութային արգելոցի հնավայրում պեղումներ իրականացնող հնագիտական արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը և «Բնօրրան» ՀԿ տնօրեն Հռիփսիմե Հարությունյանը: Թեման՝ «Բնօրրան» պատմամշակութային ՀԿ-ը նախաձեռնել է քննարկումներ/բանակցություններ ՀՀ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պգդ․, պրոֆեսոր Պ. Ավետիսյանի, և Քարահունջում պեղումներ իրականացնող արշավախմբի ղեկավար, պգդ․, պրոֆեսոր Ա. Փիլիպոսյանի հետ։ Նպատակն է՝
կողմերի միջև ստեղծել համագործակցության նոր միջավայր, երկուստեք բացառել ծայրահեղության ցանկացած դրսևորում,
առկա խնդիրների վերհանման ու լուծումներ մշակելու հարցում մեկտեղել ջանքերը։ Ի՞նչ կետեր է պարունակում քննարկումների արդյունքում ստորագրված արձանագրությունը, որո՞նք են արձանագրությունը ստորագրողների հետագա քայլերն ու ծրագրերը»:

Ասուլիսին ներկա կլինի նաև Քարահունջն ուսումնասիրող անկախ հետազոտող Վաչագան Վահրադյանը:

Կից ներկայացնում ենք արձանագրության պատճենը, լրագրողներին խնդրում ենք անպայման ծանոթանալ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ