Տնտեսություն - Ֆերմերների տեղեկացմամաբ կարկուտը չի վնասել բերքը

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժնից  տեղեկացնում են, որ մարտի 30-ին ժամը 16:00-ին մոտ հիմնականում Երևան քաղաքում և մայրաքաղաքին հարող հատվածներում` Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի, Արարատի մարզի Մասիսի և Արտաշատի տարածաշրջանների որոշ համայնքներում շուրջ 5-10 րոպե տևողությամբ կարկուտը փոքր տրամաչափի է եղել, ոչ շատ կարծր և տեղացել է  անձրևի ուղեկցությամբ:

Մասնագետների նախնական դիտարկումների արդյունքում պարզվել է, որ այն պտղատու ծառատեսակների բերքի վրա էական ազդեցություն չի թողել: Չեն տուժել նաև մյուս մշակաբույսերը:

Սակայն, որոշ անկախ փորձագետներ ասում են, որ դեռ վաղ է նման հայտարարություն անել, քանի որ անմիջապես հնարավոր չէ գնահատել իրավիճակը և եզրակացությունների հանգել:

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը TESAKET.info-ի թղթակցին տեղեկացրեց, որ իրենք ևս տեղեկություններ են ստացել ֆերմերներից, որ կարկուտն առանձնապես վնաս չի հարցրել ոչ պտղատու ծառերին, ոչ էլ մշակաբույսերին:

 

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ