Մամուլ - Խաչատուր Սուքիասյանին բարձր պաշտո՞ն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ին լուրեր են հասել առ այն, որ «Սիլ գրուպ» կոնցեռնի սեփականատեր, գործարար Խաչատուր Սուքիասյանին առաջարկվել է փոխվարչապետի պաշտոնը՝ էկոնոմիկայի գծով: Եվ վերջի մի քանի օրերին նրա ունեցած ինտենսիվ հանդիպումների շարքը այս կամ այն գործարարի, պաշտոնյայի, ընդհուպ մինչև Սերժ Սարգսյանի հետ այդ խոսակցություններն առավել հավանական են դարձրել: Արդյո՞ք Սուքիասյանը պատրաստվում է փոխվարչապետ դառնալ ու դրա համար է հանդիպում տարբեր գործիչների հետ:

«Ժողովուրդ»-ի այս հարցին «Սիլ գրուպ» կոնցեռնի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը պատասխանել է. «Խաչատուր Սուքիասյանը որևէ պաշտոնի չի ձգտում: Դա նրա համար սկզբունքի հարց է: Իսկ ինչ վերաբերում է հանդիպումներին, ապա նա միշտ էլ ակտիվ է եղել իր շփումներում ինչպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, այնպես էլ գործարարների ու պաշտոնյաների հետ Հայաստանում ու արտերկրում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ