Տնտեսություն - Կանադացի գործարարները՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում

Մարտի 17-ին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում տեղի է ունեցել Ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանի և Ծառայության աշխատակազմի ներկայացուցիչների հանդիպումը Կանադայից ժամանած գործարար առաքելության՝ 12 գործարարներից կազմված պատվիրակության հետ:

Քննարկումն անց է կացվել  Հայաստանի զարգացման հիմնադրամի կազմակերպած՝ հայ-կանադական գործարար համաժողովի շրջանակներում` հիմնավորմամբ, որ տնտեսության տարբեր ճյուղերում, այս դեպքում՝ սննդարդյունաբերության ոլորտում համագործակցությունը նոր խթան կլինի հայ-կանադական առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու համար:

Կանադացի գործարարների այցելության նպատակն է բացահայտել ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված փոփոխությունները ներմուծման, և հատկապես` Կանադայից Հայաստան անասնաբուժական հսկողության ենթակա ապրանքների ներմուծման դեպքում:

Հանդիպմանը Հովհաննես Մկրտչյանը ներկայացրել է Ծառայության կառուցվածքը և գործառույթները, անասնաբուժության ոլորտի` մասնավորապես` անասնաբուժական ենթահսկման բեռների արտահանման, ներմուծման և տարանցիկ փոխադրման իրավական կարգավորումներն ու առանձահատկությունները: Այնուհետև քննարկվել են երկուստեք հետաքրքրող հարցերը, որոնք հիմնականում վերաբերում էին երրորդ երկների ռեեստրին և դրանում նոր կազմակերպություններ ընդգրկելու հնարավորություններին ու կարգին:

Քննարկվել են նաև Կանադայից Հայաստան կենդանական ծագման մթերքի ներմուծման հեշտացման հնարավորությունները, ինչպես նաև շուկայի ընդլայնման  հետ կապված հարցեր:

Կողմերը պատրաստակամություն են  հայտնել համագործակությունը շարունակական դարձնել և զարգացնել:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ