Տնտեսություն - Սննդի հասանելիությունը՝ պարենային անվտանգության բաղադրիչ

Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը կարծիք է հայտնել, թե Պատկան մարմնին քննադատում են ոչ թե նրա համար, որ  խնդիր կա, այլ երբ պետական մարմնի փոխարեն գործի գերակշիռ մասն իրենց կազմակերպությունն անում է, այդ մասին տեղեկացնում նրանց, իսկ պետական մարմինները փոխադարձում են թե՝  «գնացեք, խնդիրը վերջնականապես լուծեք»:

«Միայն այդ դեպքում ենք պետական մարմինն արժանանում քննադատության, այսինքն` երբ աշխատանքի ինչ-որ ծավալ իրականացվում է մեր կողմից, բայց պետական մարմինը վերջին գործողությունը չի իրականացնում»- ասում է Բ. Պիպոյանը:

Ե՛վ տնտեսական անվտանգությունը, և՛ պարենային անվտանգությունը սննդամթերքի անվտանգության, ինչպես նաև ազգային անվտանգության բաղկացուցիչ տարրեր են, ընդ որում, պարենային անվտանգության մեջ է մտնում նաև սննդի հասանելիությոնը:

«Այսինքն, ապրանքը կարող է լինել, որակյալ, բայց լինել շատ թանկ և ոչ մեկի գրպանին հասու չլինի, անվտանգության տարրեր է նաև մատչելիությունը, հասանելիությունը»,- ասում է մասնագետը և հավելում, որ մեր երկրում, սակայն, պարենային անվտանգությունն ապահովված չէ:

Սպառող-տնտեսվարող իրավահարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ է պետական վերահսկողություն, պետական աջակցություն, հասարակական վերահսկողություն, հասարակական աջակցություն, և այդ ամենին համահունչ օրենսդրություն ունենալ: Դրանց միաժամանակյա առկայության պայմաններում ստեղծվում է համապատասխան բիզնես միջավայր, որի դեպքում շատ արագ զարգանում է սպառողի շահերի պաշտպանության ինստիտուտը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ