Տնտեսություն - Դոյչե Բանկի կանխատեսումների համաձայն եվրոյի փոխարժեքի անկումը դոլարի նկատմամբ կշարունակվի

Եթե ներկայումս մեկ եվրոյի փոխարժեքը համաշխարհային բորսայում 1,07 դոլար է, ապա այն առաջիակյում կարող է նվազել: Նման կանխատեսում են արել Դոյչե բանկի վերլուծաբաններ Ուինքլերն ու Սալավերոսը: Վերլուծամբանների կարծիքով մինչև 2016 թվականը եվրոյի փոխարժեքը դոլլարի նկատմամբ կնվազի մինչև 90 ցենտ, իսկ 2017 թվականին այն կարող է հասնել մինչև 85 ցենտի:

Եվրո-դոլար հակամարտության նման վարքագծի հիմնական պատճառը, ըստ նրանց կապիտալի արտահոսքի մեծ ծավալն է Եվրոմիության երկրներից, որը վերջին վեց ամիսների ընթացքում կազմել է 300 միլիարդ եվրո: Այն գնալով  կաճի և մինչև 2017 թվականը կարող է հասնել 4 տրիլիոն եվրոյի, որը Եվրոպական կենտրոնական բանկի վարած մեղմ դրամավարկային քաղաքականության արդյունք է նշում են վերլուծաբանները:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ