Տնտեսություն - Հուսանք, որ «Երևան Մոլ»-ում «Քարֆուր»-ի բացման օրը չի կրկնվի «Այ Էլեկրոնիկս»-ի պատկերը

Հայ սպառողներին մի քանի տարի սպասեցնելուց հետո, վերջապես «Քարֆուր» հիպերմարքետների ցանցի ղեկավարությունը, որոշում է կայացրել իր մասնաճյուղը բացել նաև Երևանում: Այսօր այդ մասին ընկերությունն իր ֆեյսբուքյան էջում կատարել է  հետևյալ գրառումը՝

«Հրաշալի և երկար սպասված նորություն բոլոր հաճախորդների համար: Մեծ ոգևորությամբ տեղեկացնում ենք, որ «Քարֆուր» հիպերմարկետի բացումը տեղի կունենա մարտի 11-ին: Սպասում ենք բոլորին: Հասցե՝ Արշակունյաց 34/1, Երևան Մոլ»:

Հիշեցնենք, որ կարծիք կար, որ Հայստանի ԵՏՄ-ին անդամակցելուց հետո հայտնի խանութների ցանցը կհրաժարվի Հայաստանում մասնաճյուղ բացելու մտքից, քանի որ եվրոպական երկրներից Հայաստան ներմուծվող ապրանքների համար հունվարի 1-ից  մաքսազերծման այլ ռեժիմ է սահմանված: Սակայն, նման կանխատեսումները մնացին անցյալում և համաշխարհային հիպերմարկետների շուկայում հսկայի համարում ունեցող «Քարֆուրը» վերջնականապես որոշում կայացրեց նախկինում սկսած գործն ավարտին հասցնել և հայ գնորդի առջև բացել իր դռները:

Ի դեպ, հուսանք, որ մարտի 11-ին «Երևան Մոլ»-ի ղեկավարությունն ամեն ինչ կանի, որ «Քարֆուր»-ի բացման օրը չկրկնվի «Այ Էլեկրոնիկս» խանութ սրահի հայտարարված ակցիայի տխուր պատկերը, թալանն ու գրոհը:  

 

05.03.2015 թ.

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ