Տնտեսություն - Նոր զարգացումներ՝ «Յունիբանկ»-ը «Հին Էրիվան»-ից փոխհատուցում է պահանջում

Ձեռնարկատեր Մանվել Տեր-Առաքելյանի մամուլի կենտրոնից տեղեկացնում են, որ «Յունիբանկ» ՓԲԸ-ն նոր դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Հին Էրիվան» ռեստորանային հոլդինգի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանի: Այս անգամ դատական վեճի առարկան «Ռեգնում» տեղեկատվական գործակալությանը 31.03.2014 թ.-ին Մանվել Տեր-Առաքելյանի՝ «Буду драться до конца». Владелец «Старого Эривана о конфликте с «Юнибанком»» հարցազրույցն է, որտեղ բիզնեսմենը մանրամասն պատմում է իր և «Յունիբանկ»-ի միջ տեղի ունեցած հակամարտության մանրամասների, ինչպես նաև դրա հետևանքով առաջացած այն դժվարությունների մասին, որոնց հետ նա բախվել է վերջին 5 տարիների ընթացքում:

Հիշեցնենք, որ հոդվածի հրապարակումից հետո «Յունիբանկ» ՓԲԸ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, համարելով, որ այդ հարցազրույցով Մանվել Տեր-Առաքելյանը վիրավորել է բանկի պատիվն ու արժանապատվությունը և այն վերականգնելու համար իրենք կդիմեն դատարան:

Փաստորեն, հոդվածի հրապարակումից մոտ մեկ տարի անց «Յունիբանկ» ՓԲԸ-ն որոշում է կայացրել իր պատիվն ու արժանապատվությունը փրկելու քայլեր ձեռնարկել, գործարարից պահանաջելով  3.000.000 դրամի չափով  փոխհատուցում և մարտի 5-ին ժամը 12:00-ին  Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում՝ Կարինե Պետրոսյանի նախագահությամբ,  կսկսվի նոր դատական նիստ՝ «Յունիբանկ»-ն ընդդեմ «Հին Էրիվան» ռեստորանային հոլդինգի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանի: 

 

04.03.2015 թ.

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ