Մշակույթ - «Օսկար» և՛ «Բյորդմեն» ֆիլմին, և՛ ռեժիսորին

Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկարի»  87-րդ մրցանակաբաշխության ժամանակ լավագույն ֆիլմի տիտղոսին է արժանացել մեքսիկացի կինոռեժիսոր Ալեքսանդրո Գոնսալես Ինյարիտուի «Բյորդմեն» ֆիլմը: Ֆիլմն «Օսկարի» արձանիկի է արժանացել նաև «Լավագույն ռեժիսուրա»,  «Լավագույն ինքնատիպ սցենար» անվանակարգերում: Ռեժիսորի հաջողությունները, սակայն, այսքանով չեն սահմանափակվել: Կինոակադեմիան Ալեքսանդրո Գոնսալեսին շնորհել է  նաև «տարվա լավագույն ռեժիսոր» տիտղոսը:

Ռեժիսորը կինոհանդիսատեսին ծանոթ է «21 գրամ», «Բաբելոն» և այլ ֆիլմերով: Գոնսալեսի  ֆիլմերը նախկինում  յոթ անգամ առաջադրվել են «Օսկար» մրցանակաբաշխությանը, բայց 2015 թ.-ի մրցանակաբաշխությունն աննախադեպ շռայլ գտնվեց նրա նկատմամաբ:  

Օսկարակիր 87-րդ դերասանը Էդդի Ռեդմենյն է: Նա արժանացել է կինոակադեմիայի «լավագույն դերասանը» մրցանակին, ով «Սթիվեն Հոկինգի տիեզերքը» ֆիլմի գլխավոր դերակատար է, իսկ «լավագույն դերասանուհի» անվանակարգի մրցանակը բաժին  է հասել դերասանուհի Ջուլիանա Մուրին: Նա «Դեռևս Էլիս» ֆիլմի գլխավոր դերակատարն է:

 «Լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում «Օսկար»-ի է արժանացել Ռեժիսորներ Դոն Հոլլի և Կրիս Ուիլիմասի «Հերոսների քաղաքը» ֆիլմը, իսկ «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ անվանակարգում «Օսկար»-ի արձանիկը շնորհվեց ռեժիսոր Պատրիկ Օսբորնի «Մենյու» ֆիլմին:  «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում  մրցանակի է արժանացել Պատրիսիա Արկետը:

«Լավագույն վավերագրական ֆիլմ» է ճանաչվել ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի մասին պատմող Լորա Պոյտրասի «Քաղաքացի 4» ֆիլմը: Պարգևատրման արարողության ժամանակ ֆիլմի ռեժիսորը շնորհակալություն է հայտնել Սնոուդենին իրականությունը պատմելու պատրաստակամություն ցուցաբերելու համար:

 

23.02.2015  թ-

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ