Մշակույթ - Հայկական տառեր աշխարհի խոշորագույն որմնանկարում

Աշխարհի ամենամեծ որմնանկարը, որը զարդարում է Գերմանիայի Վյուցբուրգ քաղաքի բավարական եպիսկոպոսների պալատի նախասրահը, 677 քառակուսի մետր մակերես ունի: Ուշագրավն այն է, որ այդ յուրահատուկ պատկերաշարում իր պատվավոր տեղն ունի նաև հայկական այբուբենը:  Սակայն, ինչպե՞ս են հայկական տառերը հայտնվել այդ հանրահայտ համապատկերում և ի՞նչ է այն խորհրդանշում: Հարցը հավանաբար գիտնականներից շատերին է հետաքրքրել, սակայն երկար տարիներ նրանց չի հաջողվել գտնել պատասխանը:

Եվ ահա, 18-րդ դարի այդ հանրահայտ որմնանկարի ծննդից մոտ  200 տարի անց միայն,  գերմանացի գիտնականներ Մեսսերերը և Վոլկմար Շմիդտը բարձրաձայնել են վենետիկյան նկարիչ Ջովանի Բատիստա Տյեպոլոյի հեղինակած պատկերում հայկական ներկայության մասին:

Գիտնականները հանգել են այն եզրակացության, որ հայկական տառերը ներառվել են պատկերաշարում 18-րդ դարի 40-ական թվականներին մեծ նկարչի սիրելի աշակերտներից մեկի՝ Ֆրանչեսկո Ջունիոյի շնորհիվ, ով որոշ ժամանակ լինելով Վենետիկի Սուրբ Ղազար կղզում գտնվող Մխիթարյան Միաբանությունում, զբաղվել է հայ եկեղեցու սուրբ հայրերի դիմանկարների պատկերմամբ:  Այդ ընթացքում նա ստեծել է նաև Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից Տրդատ թագավորին մկրտելու տեսարանը, ինչպես նաև Մեսրոպ Մաշտոցի՝ հայկական այբուբենով նկարը:

Գիտնականների կարծիքով չի բացառվում նաև, որ  բավարական եպիսկոպոսների պալատի նախասրահի որմնանկարում պատկերված ջահով ծեր մարդը Մեսրոպ Մաշտոցն է, իսկ հայկական տառերը զարմանալիորեն 43-են, որը Մաշտոցի գրած այբուբենի տառերից   7-ով ավել է:

 

Մանրամասները՝  www.yerkramas.org/article/87701/armyanskie-bukvy-na-krupnejshej-v-mire-freske-vo-dvorce-bavarskix-episkopov

 

 22.02.2015  թ.

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Սամվել Մ. Շահինյան-65՝ «Նոր սկիզբ»

Խարկովում բացվել է Ակսել Բակունցի հուշատախտակը

Տրետյակովյան պատկերասրահում կցուցադրվեն Թումանյանի հեքիաթների հիման վրա նկարահանված մուլտֆիլմեր

Փարիզում բացվել է Ազնավուրի հուշատախտակը

«Մի նոր էջ Լոռվա պատմությունից». Սամվել Կարապետյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ