Մամուլ - ՀՅԴ-ն յոթ երգ գտի, յոթն էլ սահմանադրական փոփոխությունների մասին.«ՉԻ»

«Ներքաղաքական իրավիճակի մասին Սերժ Սարգսյանի ելույթը երեկ քննարկման առարկա էր դարձել նաև ՀՅԴ-ում:

Նիստից հետո բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան պատերազմին, նախ ասել է, թե «առճակատումը պատերազմ չէ», իսկ իրավիճակից դուրս զալու ելքը սահմանադրական փոփոխություններն են։

«Համոզված ենք, որ հենց սահմանադրական փոփոխություններն են ապահովելու մեր ազգային-պետական խնդիրների լուծումը, նպատակների իրագործումը, ազգային համերաշխության ու միասնականության ձևավորումը»,-ասել է նա:

Սա, թերևս, այն դեպքն է, երբ մարդ չգիտի անհեթեթությունների այս շարանը լսելուց հետո ծիծաղի, թե լաց լինի»,–գրում է «Չորրորդ իշխանություն»-ը։

 

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ