Մամուլ - Առևտրի և ծառայությունների կազմակերպման հարցը կառավարության ուշադրության կենտրոնում. «ՀԺ»

«ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում քննարկելու է առևտրի և ծառայությունների վայրի կազմակերպման համար հատուկ լիցենզիայի պարտադրանքը հանելու հարցը: Ներկայումս ժողովրդի լեզվով ասած, «տոնավաճառ» հիմնելու համար տնտեսվարողը պետք է անցնի բավականին բարդ լիցենզավորման միջով, ինչը «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի» համոզմամբ, բոլորովին անիմաստ է, և «տոնավաճառներ» կազմակերպելու համար բավարար է ընդամենը ծանուցում համապատասխան մարմնին: Առևտրի ոլորտում կենտրոնի իրականացրած ուսումնասիրություններից օրենսդրական չափազանց ուշագրավ պահանջներ են հայտնաբերվել: Մասնավորապես՝ օրենքով պահանջվում է, որպեսզի վաճառվող պատրաստի ուտեստը ուղեկցող փաստաթղթերում նշվի, թե այն որ ժամին է հանվել վառարանից: Բացի այդ, ըստ մեր գործող օրենսդրության, պահանջվում է, որ ասենք, բարմենը, մատուցողը ունենան համապատասխան մասնագիտական կրթություն և դա հավաստող դիպլոմ: 

«Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը» առաջարկում է օրենսդրությունից հանել նաև այս անիմաստ ու դժվար վերահսկելի պահանջները»-,գրում է «Հայկական Ժամանակ»-ը:

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում:

Առաջին անգամ առանց Արցախի. Ինչո՞ւ երեկ ոչ մի պաշտոնյա ներկա չէր

Հայտնի է, թե ինչից հետո Արամ Սիմոնյանի դիմադրությունը կոտրվեց

Գործադիրում սպասվում են նոր հրաժարականներ

Փաշինյանն ի վերջո մանդատազրկելու է Ծառուկյանին. ինչ է քննարկվել «Իմ քայլում»

Նարինե Թուխիկյանը՝ մշակույթի փոխնախարար

«Հազար ասինք` ԲԴԽ-ն ու ՍԴ-ն ցրեք, ինչի՞ չցրեցին». Մանրամասներ «Իմ քայլի» թեժ նիստից

ՀՀ-ն շահած դուրս եկավ խաղից. Բելառուս-Ղազախստան դավադրությունը չկայացավ

«Մի ընկճվեք, ես ավելի լուրջ գործեր եմ «մաքրել» Ստրասբուրգում». Նախարարը «դուխ» է տվել

Մտածված արձակուրդ. Փաշինյանը ազատվո՞ւմ է Ռոմանոս Պետրոսյանից

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ