Տնտեսություն - «Հին Էրիվան» - «Յունիբանկ» հակամարտությունը շարունակվում է

Կենտրոն և Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում դատավոր՝ Ռ. Ներսիսյանի նախագահությամբ փետրվարի 12-ին կավարտվեն «Յունիբանկի» կողմից ներկայացրած հայցի լսումները, մեկ այլ գործով, դատավոր՝ Է. Ավետիսյանի կողմից, կացարած վճռով՝ բռնագանձում տարածելու «Հին Էրիվան»-ին պատկանող անշարժ գույքի վրա:

Ձեռնարկատեր Մանվել Տեր-Առաքելյանի մամուլի կենտրոնից տեղեկացնում են. «Չգիտես թե ինչու, այդ գործի մասին «Յունիբանկում» երկար ժամաակ չէին հիշում: 
Նախկին նիստի ժամանակ նախագահող դատավոր ՝Ռ. Ներսիսյանը անակնկալ մատուցեց և մեզ համար անսպասելի՝ արագացված դատավարության անցնելու  որոշում կայացրեց և հեռացավ խորհրդակցական սենյակ: Դա շատ զարմանալի էր, քանի որ տվյալ դատական ընթացքը շարունակվում է ավելի քան կես տարի, սակայն նույն դատավորը նախկինում մերժում էր «Յունիբանկի» փաստաբան Հ. Հարությունյանի՝ արագացված դատավարություն անցկացնելու մասին միջնորդությունը, իսկ այդ դատավարության փուլի ավարտին դատավորը հանկարծակի փոխեց իր որոշումը»: 

Նշենք նաև, որ «Յունիբանկ» ՓԲԸ-ն շարունակում է փորձեր կատարել «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի սնանկությայն գործի ընթացքում օրենքով ընդունված կարգով կասեցված տույժերը ներառել այս գործում: 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ