Մշակույթ - 100-ամյա դերասանի անունը ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում

Լրացավ կինոյի և թատրոնի ռուս հայտնի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Զելդինի 100-ամյակը: Այս պատկառելի տարիքում դերասանը մինչ օրս ոչ միայն պարբերաբար բեմ է բարձրանում, այլև նույն ներկայացման մեջ հանդես է գալիս կրկնակի դերերով: Սիրված դերասանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումն անց է կացվելու  Ռուսական բանակի թատրոնում, որտեղ Զելդինը կերտել է իր կեսդարյա  բեմական կենսագրությունը: Միջոցառումը, որը կրում է  «100, կամ՝ պար ժամանկի հետ» խորագիրը, հրավիրված են բալետի պարուսույց Վլադիմիր Վասիլևը, երկիծաբան Միխայիլ Ժվանեցկին, ժողովրդական արտիստներ Ալեքսանդր Շիրվինտը, Գենադի Խազանովը, երգիչ Իոսիֆ Կոբզոնը, ինչպես նաև կինոյի և թատրոնի այլ երախտավորներ:Դերասանի անունը ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում, որպես՝ հաճախակի բեմում հանդես եկող ամենատարիքով դերասան:

«Ռիա Նովոստի» գործակալության թղթակցին հոբելյարն ասել է, որ տարեդարձներ չի սիրում, իսկ իր 100-ամյակն անվանել է «աղետ համեմված տոնական  բումունքով»:  

Վլադիմիր Զելդինը ծնվել է Տոմբովի շրջանում և իր ստեղծագործական գործունեությունը սկսել է 1930-ական թվականներից: 1935 թվականին ավարտել է թատրոնին կից թատերական ստուդիան, որից հետո շարունակել է իր ստեղծագործական կարիերան: 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ