Ժամանց և շոու բիզնես - Համեմունքները ոչնչացնում են քաղցկեղածին բջիջները

Գիտնականները հայտնաբերել են, որ համեմունքները ոչ միայն հզոր հակաբիոտիկ հատկություններ ունեն,  այլ նաև արյան բաղադրության նոսրացման, քաղցկեղածին բջիջների ոչնչացման, ինչպես նաև հակաբորբոքային և այլ հատկություններ ունեն, ուստի դրանց չափավոր օգտագործումը լավ խթան կարող է հանդիսանալ առողջության պահպանման համար:

Օրգանիզմի բորբոքային պրոցեսները կարող են սրտային հիվանդությունների, ինսուլտի, քաղցկեղի, արտրիտի առաջացման պատճառ հանդիսանալ: Մայամիի համալսարանի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ վեց շաբաթվա ընթացքում, 255 մգ կոճապղպեղի (իմբիր) հյութի օրական երկու անգամյա օգտագործումը նվազեցնում է ծնկացավը:

Հակամանէրային հատկություններով է օժտված օրեգանոն, որը հնագույն ժամանակներից օգտագործվել է որպես բորբոքումների դեմ պայքարելու միջոց: Գիտնական Փրեյսն իր ուսումնասիրությունների ժամանակ հանգել է այն եզրակացության, որ օրեգանոյի յուղը նույնքան արդյունավետ է, որքան ստաֆիլակոկի բուժման ժամանակ օգտագործվող  հակաբիոտիկը: Այն վերացնում է նաև սնկային ինֆեկցիաները:  

Քրքումը, որը պարունակում է քրքումին կոչվող  հակաօքսիդանտ, բավականին հզոր ազդեցություն ունի քաղցկեղածին բջիջների վերացման հարցում: Գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ չարորակ բջիջների 80%-ը քրքումի ազդեցության շնորհիվ վերանում են, բացի այդ՝ սննդի մեջ քրքումը արգելափակում է քաղցկեղի առաջացման գենի ակտիվացումը: 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ