Մշակույթ - Հիվանդանում են նաև մեղքերի և մոլությունների պատճառով

Հոգևոր թեմաներով տեղեկություններ տրամադրող ter-hambardzum.net կայքն անդրադարձել է մարդու հոգեկան ներաշխարհի հետևանքով ֆիզիկական հիվանդությունների առաջման պատճառներին: Կարևորելով տեղեկությունը, հոդվածը ներկայացնում ենք  որոշակի կրճատումներով:

«Եկեղեցին բոլոր ժամանակներում անտարբեր չի եղել մարդու թե՛ հոգեկան, և թե՛ մարմնական առողջության նկատմամբ ու երբեք չի զրկել նրան իր հոգատարությունից:  Չժխտելով բժշկությունը և խոչընդոտներ չստեղծելով նրա զարգացմանը` Եկեղեցին միևնույն ժամանակ իր կողմից քրիստոնեական վերաբերմունք է դաստիարակում հիվանդության նկատմամբ, որովև օժտում է մարդուն տառապանքը համբերությամբ տանելու կարողությամբ:

Ամբողջ աշխարհում մարդիկ հիվանդանում են, տառապում և մահանում, բայցև` բոլորը փնտրում են բժշկություն: Մարդիկ մեծամասամբ չեն ցանկանում ընդունել, որ հիվանդության պատճառը նրանց մեղսական հակումների մեջ է, ինչի մասին Աստվածաշնչում պարզ և բազմիցս ասվում է:

Ակնհայտ է, որ եթե մարդ հիվանդությունը տանում է զվարթ սրտով` երկնային վարձքի համար է, եթե ընկնում է մտածմունքի մեջ` խրատվելու համար է, իսկ եթե սրտնեղվում է` ուրեմն պատիժ է կրում: Կան նաև մասնավոր դեպքեր, որոնք Եկեղեցու սուրբ հայրերը մեկնաբանում են` որպես Աստծո հատուկ նախախնամություն:

Բոլոր դեպքերում տառապող մարդը փնտրում է ազատագրում տառապանքից: Հեշտ է գտնել հիվանդության և տառապանքի պատճառը, եթե լավ գիտես մարդու կազմությունը, իսկ բուժման միջոցը` եթե հայտնի է, թե տվյալ մարդու շրջապատում ի՞նչ է նպաստում և ի՞նչ է խանգարում նրա ապաքինմանը:

Սուրբ Եկեղեցին այս ամենը ուսուցանում է և ճիշտ է դիմել նրա բազմադարյա փորձին` գտնելու նման հարցերի պատասխանները:

Մարդը բախկացած է հոգուց  և մարմնից: Հոգին իր գործունեության մեջ օժտված է մտավոր, ցասմնական  և ցանկական ուժերով, իսկ հոգուն ենթակա մարմինը` ֆիզիկական ուժերով ու զգայարաններով:

Ցանկացած հոգեկան դրսևորում` դրական կամ բացասական, մարմնավորվում է` արտահայտվում է մարդու պահվածքի մեջ: Սուրբ հայրերը ասում են, որ հոգու մեջ տպավորվածը փնտրում է իր մարմնավորվումը արտաքինում: 

 

Մանրամասները՝ http://ter-hambardzum.net/archives/6389

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ