Տնտեսություն - Լավ հանգիստը երկարացնում է կյանքը

Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս մեծ ճանաչում ունեցող  «Ռիմա Թրավել» տուրիստական գործակալությունը 2014 թ.-ի դեկտեմբերի 29-ին Համազգային վստահության խորհրդի կողմից պարգևատրվեց  «Տարվա լավագույն վարկանիշ» պատվոգրով, որը արժանի պարգև էր զբոսաշրջայային բիզնեսում երկար տարիներ գործունեություն  ծավալող ընկերության համար:

«Վարկանիշը շուկայից չեն գնում, դրան պետք է արժանանալ: Այդ գնահատականին մենք արժանացել ենք անցկացված սոցհարցումների շնորհիվ և բոլորը կարող են վկայել, թե ինչպես ենք աշխատել ողջ տարվա ընթացքում: Այդ վստահությունը մենք ձեռք ենք բերել  17 տարիների ընթացքում բարձրակարգ ծառայություններ մատուցելու, շուկայում ճիշտ և պարտաճանաչ աշխատելու շնորհիվ» - ասում է «Ռիմա Թրավել» տուրիստական գործակալության հիմնադիր և տնօրեն Ռիմա Խաչատրյանը: 

Չնայած տարին դեռ նոր է սկսվել և դժվար է կանխատեսել, թե 2015 թվականն ինչպիսին կլինի տուրիզմի ոլորտում աշխատող ընկերությունների համար, սակայն 2014 թվականը «Ռիմա Թրավել» տուրիստական գործակալության  տնօրենի կարծիքով բավականին  նպաստավոր էր:

«Երկար տարիներ այս ոլորտում աշխատելով տեսնում եմ, որ անցյալ տարի բավականին աճ արձանագրվեց: Իմ կարծիքով այդ աճը պայմանավորված էր նաև նրանով, որ եթե տուրիզմի մշակույթը նախորդ տարիներին այնքան էլ զարգացած չէր, ապա ներկայումս, կամաց-կամաց սկսել է զարգանալ»,- ասում է Ռիմա Խաչատրյանը:

Նրա կարծիքով մարդիկ վերջապես սկսել են հասկանալ, որ պետք չէ գումարները խնայել կամ կուտակել, ափսոսոելով այն տրամադրել սեփական հանգստին, քանի որ լավ հանգիստը ոչ միայն երկարացնում է կյանքը, այլև բարելավում է աշխատանքի արտադրողականությունը  և  յուրաքանչյուր մարդ պետք է տարվա կտրվածքով գոնե մեկ անգամ լիարժեք հանգստանա, որպեսզի դրանից հետո կարողանա ողջ տարին լիարժեք աշխատել:

«Ռիմա Թրավել» տուրիստական գործակալությունը հիմնականում զբաղվում է արտագնա և ներգնա տուրիզմով, ծառայություններ է մատուցում Հայաստան այցելած զբոսշրջիկների համար, բացի այդ կազմակերպում է էքսկուրսիաներ Հայաստանի և Արցախի տեսարժան վայրեր: Նախորդ տարվանից կազմակերպությունը սկսել է զարգացնել Հայաստանում դեռևս սակավ զարգացած տուրզմի ուղղություններից մեկը:

«Անցյալ տարվանից մենք շեշտը դրել ենք մշակութային-ժամանցային տուրիզմի վրա: Կազմակերպում ենք ժամանցային  հանգիստ, որը Հայաստանի համար դա նոր ուղղություն է: Գաղտնիք չէ, որ Հայաստանի հանգստյան տներում մեկ, երկու երեք օր մնալուց հետո մեկ-երկու մշակութային օջախ այցելելուց հետո օրակարգը սպառվում է և մարդիկ սկսում են ձանձրանալ:  Արտերկրում, օրինակ, ձևավորված մշակույթ կա, որ մարդը ոչ միայն գնում է հանգստանալու, այլև՝  զվարճանալու, ուրեմն ինչու մեզ մոտ էլ նման մշակույթ չձևավորենք»,- ասում է «Ռիմա Թրավել»-ի տնօրենը:

Բացը լրացնելու և ժամանցային տուրիզմը զարգացնելու նպատակով  գործակալությունը բավականին քայլեր է իրականացրել: Եռօրյա օրյա հանգստի ընթացքում «Ռիմա Թրավել»-ը կազմակերպում է հեղինակային երգի երեկոներ, ֆիլմերի ցուցադրումներ, հանդիպումներ երգիչ-երգչուհիների, դերասանների հետ, ասել է, թե՝ կազմակերպությունն ամեն ինչ անում է, որպեսզի հանգստի եկած զբոսաշրջիկը ոչ միայն չձանձրանա, այլև երկու օրում լիարժեք լիցքաթափվի:

Ռիմա Խաչատրյանի կարծիքով  տուրզմի ոլորտը մեր երկրում դեռևս աճելու և զարգանալու ճանապարհին է, սակայն տեղի հյուրանոցային համալիրների կողմից առաջարկվող  ոչ ճկուն գնային քաղաքականությունը  բավականին խոչնդոտում է ոլորտի զարգացմանը:

«Կարող եմ ասել, որ այս տարի բավականին բարձրացել են հյուրանոցային ծառայությունների գները, քանի որ Հայաստանում մեծ շուքով նշվելու է Ցեղասպանության 100-ամյակը: Մեծ թվով հյուրեր են սպասվում, սակայն, շատ ցավալի կլինի, որ գների աճը շարունակվի նաև հաջորդ տարի, քանի որ հանգստյան տների վարձակալական գների բարձրանալուն զուգահեռ աճում են նաև տուր փաթեթների գները:  Արդյունքում ստացվում է, որ եթե զբոսաշրջիկը նախկինում պետք է հանգստանար երկու օր, այդ դեպքում կհանգստանա մեկ օր, որը կրկին կհանգեցնի տուրիզմի զարգացման աճի տեմպերի նվազմանը»,-  ասում է «Ռիմա Թրավել»-ի տնօրենը:: 

Ներգնա տուրիզմի զարգացմանը նպաստեց նաև նախորդ տարիներին կառավարության կողմից տրամադրած սոցիալական փաթեթը, որի շրջանակներում 80  հազար դրամ  հատկացվում էր շահառուների հանգիստը կազմակերպելու համար:  Դա խթան հանդիսացավ, որ մարդիկ հանգիստը կազմակերպեն սոցիալական փաթեթների շնորհիվ:

«Նրանք, ովքեր արդեն օգտվել էին և գոհ  էին այդ ծառայություններից, հաջորդ տարի կրկին ցանկություն հայտնեցին իրենց հանգիստը կազմակերպելու համար: Սակայն այս տարի սոցիալական փաթեթով տրամադրվող   80 հազարի փոխարեն, շահառուներին հատկացվելու է 72 հազար դրամ, իսկ 8 հազար դրամը տրամադրվելու է  լաբորատոր զննում  անցկացնելու համար:

Իմ կարծիքով այդ գումարը պետք չէր նվազեցնել, քանի որ հյուրանոցների գներն աճել են: Դա կարող է բացասական ազդեցություն ունենալ հանգիստը կազմակերպելու հարցում: Այստեղ ոչ թե կնվազի արտերկրից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը, այլ կնվազի Հայաստանի քաղաքացիների հանգստի մեկնելու հնարավորությունը: Իմ կարծիքով այս բացը լրացնելու համար հարկավոր է հայաստանի քաղաքացիների համար մշակել այնպիսի տարբերակ, որ նրանք կարողանան նախորդ տարիներին համարժեք կազմակերպել իրենց հանգիստը»,- ասում է Ռիմա Խաչատրյանը:

Կազմակերպությունը 2004 թվականից սփյուռքահայերի խնդրանքով սկսել է տպագրել  «Տուրիզմ» շաբաթաթերթը  Հայաստանում տուրիզմի բնագավառում առկա վիճակի ու ձեռքբերումների մասին տեղեկատվություն մատուցելու նպատակով: Հետագայում շաբաթաթերթը դարձել է ամսագիր և տարածվել է ոչ միայն Հայաստանում, այլև՝ Սփյուռքում:

«Տարիներ անց, երբ Ֆրանսիայում պատահաբար տեսա մեր կողմից 5 տարի առաջ թողարկած ամսագիրը, որը խնամքով պահել էին, հասկացա, թե ինչքան սիրված ու պիտանի է եղել այն, որ տարիներ շարունակ պահել էին»,- ասում է «Ռիմա Թրավել» գործակալության  տնօրենը:

Ներկայումս կազմակերպությունը թողարկում է գովազդային բնույթի ամսագիր որտեղ ներկայացված են Հայաստանի հյուրանոցները, հանգստյան տները, զվարճանքի վայրերը, որը տեղեկատվություն տարածելու նպատակով  անվճար  տրամադրվում է զբոսաշրջիկներին, քաղաքացիներին: 

Գաղտնիք չէ, որ տուրիզմի ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների համար ձմռան ամիսները տուրիզմի համար համարվում է պասիվ շրջան, սակայն, «Ռիմա Թրավել» տուրիստական գործակալությունում  մշտական եռուզեռ է՝ 2015 թվականի առաջին միջոցառումն է կազմակերպվում:  

Տարվա առաջին անակնկալը նվիրված է բոլորիս կողմից սիրված գարնանային գեղեցիկ և լուսավոր՝ մայրության և գեղեցկության տոնին: Ընկերությունն առաջարկում է եռօրյա հանգիստ՝ մարտի 6-ին, 7-ին և 8-ին «Մուլտի Ռեսթ Հաուս» հյուրանոցային համալիրում: Փաթեթի շրջանակներում «Ռիմա Թրավել»-ն առաջարկում է ոչ միայն անկրկնելի հանգիստ, այլև՝ մեծ շոու ծրագիր,  սիրված երգիչ-երգչուհիների, դերասանների, դերասանուհիների մասնակցությամբ: Կազմակերպված միջոցառումների ընթացքում սպասվում են նաև անակնկալ նվերներ մայրերին և գեղեցկուհիներին: Տոնական միջոցառումը ներառելու է նաև երկու անգամյա սնունդ, այդ թվում՝ տոնական ընթրիք:

Այնպես որ, ցանկացողները կարող են միանալ տոնական հրաշալի առաջարկին: Փաթեթները կարելի է ձեռք բերել  կանխիք, փոխանցումով, ինչպես նաև սոցիալական փաթեթի  շրջանակներում:  

Դրանից բացի «Ռիմա Թրավել» տուրիստական գործակալությունը յուրաքանչյուր ամսվա կտրվածքով կազմակերպելու է 3 կամ 4 օրյա գիշերակացով  տուրիստական ժամանցային միջոցառումներ:

Ողջ տարվա ընթացքում գործակալության կողմից մատուցվող ծառայությունների մասին  մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ (010) 490 490, 445 706, (098) 490 409 հեռախոսահամարներով, կամ այցելելով «Ռիմա Թրավել» տուրիստական գործակալության գլխամասային գրասենյակ ք.Երևան,Մայիսի 9 փողոց, շենք 13, կամ Գյումրի, Վանաձոր, Արտաշատ, Աշտարակ, Չարենցավան, Արմավիր և այլ քաղաքներում գործող մարզային գրասենյակներ: Տեղեկություններ կարող եք ստանալ նաև այցելելով «Ռիմա Թրավել»-ի վեբ-կայք՝ www.rimatravel.am:   

Այսքանով չի սահմանափակվում մեր անդրադարձը ոլորտում առկա նվաճումներին: Առաջիկայում մենք կրկին կանդրադառնանք ՀՀ կառավարության կողմից գերակա ճյուղ հանդիսացող զբոսաշրջային ոլորտում առկա և նվաճումներին, և թերություններին, օժանդակելու համար զբոսաշրջային բիզնեսի զարգացմանը մեր երկրում:  

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ