Մամուլ - Բանկերը սկսել են կրճատել իրենց ծախսերը. «ՀԺ»

Բանկային համակարգում ստեղծված բավականին տխուր իրավիճակը ստիպում է մեր բանկերին «օպտիմիզացնել» իրենց ծախսերը, այլ խոսքերով ասած՝ հնարավորինս կրճատել դրանք, փորձելով այսպես վերապրել գալիք ծանր ժամանակները, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Թերթի տվյալներով այդպիսի օպտիմիզացիայի դրսևորումներից է, օրինակ, Երևանի կենտրոնում մասնաճյուղերի գործունեության դադարեցումը: Միայն անցած տարվա հոկտեմբերից մինչ օրս «Պրոկրեդիտ» բանկը դադարեցրել է իր երեք մասնաճյուղերի գործունեությունը Երևանում երկուսը Կենտրոնում, մեկը Դավիթաշեն թաղամասում: 

«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով՝ մի քանի բանկեր ևս պատրաստվում են փակել իրենց մասնաճյուղերը, հատկապես, Երևանի կենտրոնում, քանի որ դրանց տարածքների համար հսկայական վարձեր են վճարում: «Հնարավորության դեպքում բանկերը մտադիր են փակվածների փոխարեն լրացուցիչ մասնաճյուղեր բացել խիտ բնակչություն ունեցող արվարձաններում կամ մարզերում, որտեղ տարածքի վարձավճարը համեմատաբար ցածր է: Արդյո՞ք այսպիսով բանկերը կկարողանան դիմակայել դժվարություններին՝ դժվար է ասել, սակայն բանկային համակարգում չեն բացառում, որ կարող են սկսվել նաև աշխատակիցների կրճատումներ»,-գրում  է օրաթերթը: 

Մանրամասները օրաթերթի այսօրվա համարում:

 

Առաջին անգամ առանց Արցախի. Ինչո՞ւ երեկ ոչ մի պաշտոնյա ներկա չէր

Հայտնի է, թե ինչից հետո Արամ Սիմոնյանի դիմադրությունը կոտրվեց

Գործադիրում սպասվում են նոր հրաժարականներ

Փաշինյանն ի վերջո մանդատազրկելու է Ծառուկյանին. ինչ է քննարկվել «Իմ քայլում»

Նարինե Թուխիկյանը՝ մշակույթի փոխնախարար

«Հազար ասինք` ԲԴԽ-ն ու ՍԴ-ն ցրեք, ինչի՞ չցրեցին». Մանրամասներ «Իմ քայլի» թեժ նիստից

ՀՀ-ն շահած դուրս եկավ խաղից. Բելառուս-Ղազախստան դավադրությունը չկայացավ

«Մի ընկճվեք, ես ավելի լուրջ գործեր եմ «մաքրել» Ստրասբուրգում». Նախարարը «դուխ» է տվել

Մտածված արձակուրդ. Փաշինյանը ազատվո՞ւմ է Ռոմանոս Պետրոսյանից

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ