Մամուլ - Հայաստանցիներն այս Ամանորն ամենահամեստն են նշել. «ՀԺ»

Անցած 2014 թվականի դեկտեմբերին Հայաստանում առևտրի ծավալները, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, նվազել են ավելի քան 13 տոկոսով: Այսինքն՝ այս Նոր տարուն ՀՀ բնակչությունը 13 տոկոսով ավելի քիչ ապրանքներ է գնել. գրել է «Հայկական Ժամանակ»-ը:

«Սա աննախադեպ իրավիճակ է: Նույնիսկ 2008-2009թթ. համաշխարհային ֆինանսատնտեսական Ճգնաժամի տարիներին ամանորյա առևտրի ծավալները նախորդ տարիների համեմատ եթե չէին աճում, ապա գոնե չէին նվազում: Եվ ուրեմն, կարելի է արձանագրել, որ անցած Ամանորը եղել է ՀՀ պատմության մեջ ամենահամեստը, որ անց են կացրել հայաստանցիները»,-հավելել է թերթը:

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ