Մամուլ - Աբրահամյանի ղեկավարած միությունը վաղուց հայերի շահերը չի սպասարկում.«Ժամանակ»

Օրերս համցանցում հայտարարություն տարածվեց, որի համաձայն Ռուսաստանի հայերը պահանջում են Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի և նրա տեղակալ Լևոն Մուկանյանի հրաժարականը գրում է «Ժամանակ» օրաթերթը:

 

Նշենք, որ նախքան նախաձեռնողների հայտարարությունը, Արա Աբրահամյանը ոչ մի հայտարարություն և ցավակցական խոսք չէր ասել Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած ոճրագործության, դրան հաջորդող բողոքի ակցիաների վերաբերյալ:

 

«Նախաձեռնողների հայտարարության մեջ նշվում է, որ Արա Աբրահամյանն ընդհանրապես անտեսել է այդ ոճրագործությունը, փոքր անդրադարձ կատարել է միայն նրա տեղակալ Լևոն Մուկանյանը՝ ցավակցելու հետ մեկտեղ կոչ անելով զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում:

 

Ընդգծենք, որ Արա Աբրահամյանի դեմ ստորագրահավաքին 3 օրվա ընթացքում միացել է մոտ 1000 մարդ:

«Ժամանակի» Մոսկվայի աղբյուրները փոխանցում են, թե սա միակ պատճառը չէ, որ Արա Աբրահամյանի դեմ բողոք է հասունացել, սակայն հիմա իրավիճակը լուրջ է այնքանով, որ Արա Աբրահամյանի հրաժարականի վերաբերյալ տեղեկություններ են շրջանառվում նաև ռուսական ԶԼՄ-ներում՝ թերթերում և էլեկտրոնային լրատվամիջոցներում»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Առաջին անգամ առանց Արցախի. Ինչո՞ւ երեկ ոչ մի պաշտոնյա ներկա չէր

Հայտնի է, թե ինչից հետո Արամ Սիմոնյանի դիմադրությունը կոտրվեց

Գործադիրում սպասվում են նոր հրաժարականներ

Փաշինյանն ի վերջո մանդատազրկելու է Ծառուկյանին. ինչ է քննարկվել «Իմ քայլում»

Նարինե Թուխիկյանը՝ մշակույթի փոխնախարար

«Հազար ասինք` ԲԴԽ-ն ու ՍԴ-ն ցրեք, ինչի՞ չցրեցին». Մանրամասներ «Իմ քայլի» թեժ նիստից

ՀՀ-ն շահած դուրս եկավ խաղից. Բելառուս-Ղազախստան դավադրությունը չկայացավ

«Մի ընկճվեք, ես ավելի լուրջ գործեր եմ «մաքրել» Ստրասբուրգում». Նախարարը «դուխ» է տվել

Մտածված արձակուրդ. Փաշինյանը ազատվո՞ւմ է Ռոմանոս Պետրոսյանից

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ