Տնտեսություն - Հայաստանի հնարավորություններն ընդլայնվել են

Դեկտեմբերի 24-ին «Տեսակետ» մամուլի ակումբում «Ապավեն» ընկերության հիմնադիր տնօրեն, ՀՀ Ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց «Հայաստանի տնտեսական զարգացումն ապահովող և ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհների հետ կապված խնդիրների, ինչպես նաևՀայաստանի և Թուրքիայի տնտեսական շահերի մասին:

operativ.am  կայքի տեղեկացմամբ վերջինս նկատեց, որ ազգային դրամի արժեզրկման պատճառով տարվանից ակնկալվող տնտեսական ցուցանիշներն այնպիսին չեղան, ինչպիսին սպասվում էին:


«Տարին ամփոփելով բեռնափոխադրումների ծավալաների տեսնակյունից` պետք է նշել, որ մենք ծավալների աճ ունենք, բայց ցավոք սա պայմանավորված է ոչ թե տեսականիների ավելացմամբ, այլ քանակի: Դրանցից կարելի է հիշատակել, օրինակ, լեռնամետալուրգիան, որի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա դրսի շուկայում»,-նշեց բանախոսը:


Վերջինս նկատեց, որ այս տարի տեղի է ունեցել նաև տրամսպորտային ոլորտի ենթակառուցվածքների ընդլայնումը, մասնավորապես ոլորտը համալրվել է տեխնիկական միջոցներով և տերմինալներով, որոնք հնարավորություն են ընձեռում ընդլայնելու բեռների սպասարկումը և մրցունակ դարձնում արտահանվող ապրանքները:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ