Տարածաշրջան - Վրաստանում ձերբակալվել են բարձրաստիճան պաշտոնյաներ

Վրաստանի Գլխավոր դատախազությունը պետական միջոցներից վելի քան երկու միլիոն դոլար յուրացնելու համար ձերբակալել է պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների:

Ձերբակալվածները Պաշտպանության նախարարության պետական գնումների բաժնի նախկին ղեկավար Գիզո Գլոնտին է, նույն բաժնի ներկայիս ղեկավար Գեորգի Լոբժանիձեն և նույն բաժանմունքի գլխավոր մասնագետ Արչիլ Ալավիձեն:

Երկրի դատախազությունը հայտարարել է նաև զինված ուժերի Գլխավոր շտաբի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժանմունքի ղեկավար  Նուհզար Կաիշաուրիի և նույն բաժանմունքի ղեկավարման բաժնի ղեկավար Դավիթ Ցիպուրիայի ձերբակալման մասին:

Քրեկան գործը հարուցվել է պետական գաղտնի գնումների ժամանակ ավելի քան 4 միլիոն լարի բյուջետային գումար հափշտակելու համար: Այն համարժեք է 2,3 միլիոն ԱՄՆ դոլլարի, որը ստացվել է «Սիլկնետ» ընկերությունից:

Ընկերությունից հայտնել են, որ ՊՆ կողմից հայտարարված մրցույթի բոլոր փուլերի ժամանակ  իրենք պահպանել են իրավական նորմերը և պատրաստ են հետաքննություն իրականացնող մարմիններին ներկայացնել ցանկացած տեղեկություն:

Իր հերթին գերատեսչությունից հետաքննության մարմիններին տեղեկացրել են, որ գնման գործընթացն իրականացվել է օրենքի շրջանակներում և առաջարկել են գաղտնազերծել գործարքի մասին տեղեկությունը, որը պատճառ է դարձել  ձերբակալելու բարձրաստիճան  պաշտոնատար անձանց:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ