Տնտեսություն - «Արմպրոդէքսպո 2014»-ն բացվեց

Հոկտեմբերի 17-ին «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում հերթական անգամ բացվեց «Արմպրոդէքսպո-2014» մասնագիտացված ամենամյա ցուցահանդեսը, որը կազմակերպել էին  ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը և LOGOS EXPO Center ցուցահանդեսային  ընկերությունը:  

Եռօրյա այս միջոցառումը  համարվում է տարվա գլխավոր իրադարձություններից մեկը, որին մասնակցում  են սննդամթերքի՝ մսամթերքի, կաթնամթերքի, սառեցված կիսաֆաբրիկատների, պահածոյացված մրգերի և բանջարեղենի, հրուշակեղենի առաջատար արտադրողները և մատակարարները: Ոլորտի առաջատար ընկերություններից բացի ցուցահանդեսին մասնակցում էին հանրապետության փոքր և միջին  ձեռնարկությունների ներկայացուցիչները, ում արտադրանքն արդեն որոշակի տեղ է զբաղեցնում տեղական շուկայում: 

Ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը մասնակցեց նար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա շրջեց տաղավարներով և ծանոթացավ ընկերությունների արտադրանքին, զրուցել ներկայացուցիչների հետ:  

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ