Տնտեսություն - Հաջորդ տարվա կեսից հեռուստահեռարձակումը թվային կլինի

Հայաստանում ամբողջական հեռուստածածկույթ ապահովելու նպատակով ավելի քան 95 նոր հեռուստակայան կստեղծվի։ Հեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցնելուց հետո Երևանի և մերձակա բնակավայրերի բնակիչները, հնարավորություն կունենան բացառապես անվճար դիտելու  18, իսկ մարզային բնակավայրերում՝  9 հեռուստածրագրեր։  Ներկայում գոյություն ունեցող բոլոր ալիքները ներառված կլինեն սոցիալական փաթեթի մեջ։

Հայաստանի բնակչության ունեցած հեռուստացույցների մեծ մասը թվային չէ։ Թվային հեռուստատեսություն դիտելու համար  մարդիկ պետք է նոր հեռուստացույց գնեն կամ ձեռք բերեն դեկոդեր, որը թվային ազդանշանը կդարձնի անալոգային։ Անապահով ընտանիքներին դրանք կտրամադրվեն անվճար, մյուսներին՝ մատչելի գներով տեղեկացնում  են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ