Տնտեսություն - Պրահայաբնակ հայ դիզայները նորարարության հեղինակ

26 ամյա արտադրական դիզնայեր Նարեկ Բավիկյանը ստեղծել է Իռեն(IRENE) անունով մետաղյա սարք, որը հնարավորություն է տալիս այն որպես հենակ օգտագործել ամենատարբեր էլեկտրոնային սարքավորումների համար։

Ապրանքատեսակը Չեխիայի  Արտոնագրային պետական վարչության կողմից ստացել է հեղինակային հավաստագիր: Օրեր եվրոպական անկախ ամսագրի թղթակցի հետ զրույցում Նարեկ Բավիկյանը նշել է, որ սարքը ստեղծելու գաղափարը առաջացել է, երբ մի անգամ Պրահայի էլեկտրոնիկայի խանութներից մեկում նկատել է, որ տարբեր ընկերությունների հեռախոսների ու էլեկտրոնային հուշատախտակների (տաբլետների)  հենակները տարբեր են, որոնք հաճախ են կոտրվում:

Նախնական հաշվարկներով մոտ 200 դոլար պետք է ծախսեն ընկերությունները տարբեր հենակներ գնելու համար: Հոգսը թեթևացնելու համար Նարեկը ունիվերսալ հենակ է ստեղծել, որը հնարավոր է օգտագործել թե հեռախոսների ու տաբլետների, և թե մեքենայում ամրացվող GPS-երի համար։

Այն փոքրիկ սարք է, որը փակցվում է հեռախոսի կամ iPade-ի ետնամասում,  որը թույլ է տալիս այն ոչ միայն հարմար բռնել, այլ նաև նաև հարմարավետ դնել սեղանին։ Սարքի մեջ կա նաև խողովակ, որը հնարավոր է երկարացնել մինչև կես մետր, ինչը  թույլ կտա այն որպես հենակ օգտագործել սելֆիներ նկարելու ժամանակ։ Նորարական սարքը կարելի է ամրացնել  նաև մեքենայի ապակուն GPS-ը պահելու համար։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ